Լրահոս

08.04.2013 10:46


Սլովակիայի հայկական համայնքի նախագահը Սլովակիայում քրեական գործ է հարուցել դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ

Սլովակիայի հայկական համայնքի նախագահը Սլովակիայում քրեական գործ է հարուցել դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում-ի /ԵՀՄՖ/ նախագահությունը հայտնում է, որ ապրիլի 9-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի ԱԳ նախարարության պատվիրակությունը, որը ժամանում է Վրաստանից մեկ օրյա այցով և հաջորդ օրը մեկնում Ադրբեջան: Տարածաշրջանային այս այցը ղեկավարում է ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակն, ու պատվիրակության մեջ է լինելու  Ադրբեջանում, Հայաստանում և Ռուսաստանում Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշը: Ինչպես հայտնի է Յոզեֆ Միգաշը միակ սլովակ պաշտոնյան է, որ ի պատասխան ադրբեջանական հարցումներին հայտարարել է, որ Սլովակիայում չկա Հայոց ցեղասպանության  ժխտումը քրեականացնող օրենք: Նույնիսկ այն բանից հետո, երբ ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը  մոսկովյան դեսպանատուն է ուղարկել անձամբ Միգաշի անունով Սլովակիայի քրեական օրենսգրգի լրացման 424ա հոդվածը, որտեղ հստակ նշված է, որ քրեական պատիժ է սահմանվում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ժխտում են Հոլոքաուստը, ցեղասպանությունները, ֆաշիզմի և կոմունիզմի արհավիրքները և մարդկության դեմ գործած ոճիրները նսեմացնողները, դեսպան Յոզեֆ Միգաշը չի արձագանքել փաստին և լռել է: Փաստորեն Հայոց ցեղասպանությունը, որի շուրջ Սլովակիայում 2004թ-ին ընդունվել է թիվ 1334 բանաձևը, որը  հայտարարել է այն որպես ոճիր ընդդեմ համայն մարդկությանը, միակն է, որ ամբողջովին համապատասխանում է ՔՕ-ի 424ա հոդվածին և գործում է 2009թ-ի սեպտեմբերից և այն ժխտվում է դեսպան Յոզեֆ Միգաշի կողմից: Ապրիլի 9-ին հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ունեն եզակի հնարավորություն դիմելու դեսպան Միգաշին և ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին` պահանջելով բացատրություն, թե ինչ իրավունքով է թաքցվում, քողարկվում Սլովակիայում գործող վերոհիշյալ օրենքը և այն էլ այն դեպքում, երբ Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը բազմիցս Բրատիսլավայում, Սանկտ Պետերբուրգում և անցյալ տարի հոկտեմբերին նաև Երևանում հայտարարել է, որ ՔՕ-ի 424ա հոդվածը ստեղծվել է լրացնելու Հոլոքաուստը ժխտողների դեմ գործող օրենքը, հատկապես ցեղասպանությունների և այդ թվում Հայոց ցեղասպանության մասով:

ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գիրգորյանը  Սլովակիայում քրեական գործ է հարուցել դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ, նրա ադրբեջանական հարցումներին ի պատասխան հնչած զեղծարարաության մասով, ըստ որի նսեմացվում է Հայոց ցեղասպանության իրական արհավիրքը:

Այսպիսով ապրիլի 9-ին սպասվող մամլո ասուլիսի ժամանակ կա մեծ հնարավորություն պարզելու ինչ շահերի է ծառայում դեսպան Յոզեֆ Միգաշը, երբ տարածում է կեղծ տեղեկատվություն  ԵՄ  միակ երկրում` Սլովակիայում, գործող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գոյության շուրջ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը