Լրահոս

13.01.2011 11:05


Անատոլիա հայերի վերադարձը թուրքերի շրջանում անհանգստություն է առաջացնում

Անատոլիա հայերի վերադարձը թուրք քաղաքագետների և վերլուծաբանների շրջանում լուրջ անհանգստություն է առաջացնում։

Ինչպես տեղեկացնում է «Trend»-ը, «Ցեղասպանության վերաբերյալ հաստատումների դեմ պայքարի դաշինքի» փոխնախագահ Սավաշ Էգիլմեզն անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ հայերը վերադառնում էն Անատոլիա։ Նա նշել է, որ հայերը փորձում են անընդհատ գիտական, քաղաքական և հասարակական օրակարգում պահել տարածքային պահանջների հարցը։

Նրան անհանգստացրել է նաև այն հանգամանքը, որ Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի ժառանգները սկսել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի դառնալու ճանապարհներ փնտրել։

Թուրք փորձագետի խոսքերով՝ դա Հայաստանի և Սփյուռքի ռազմավարության հիմնական կետերից է։ ԱՄՆ-ում հայ փաստաբանների կողմից թրքական պետության դեմ սկսած դատավարությունը, նրա խոսքերով, այդ ռազմավարության մասն է։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը