ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի վարչապետի և ԱԳ նախարարի հետ
Պաշտոնական այցով Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետարտուղար Ջոն Քերին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Ըստ թուքական ԶԼՄ–ների՝ քննարկումների հիմնական թեման եղել է Սիրիական ճգնաժամը, իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:
Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Ջոն Քերրին, պատասխանելով քրդական հարցի կարգավորման Թուրքիայի իշխանությունների նախաձեռնությանը, նշել է, որ Միացյալ Նահանգները այդ հարցում ողջունում է թուրքական իշխանությունների քայլերը և հույս հայտնում, որ այդ նախաձեռնությամբ հաստատուն խաղաղություն կստեղծվի: