Դռնբացեքի և վերաօծման արարողություն Ջավախքի Մերենիա գյուղի Սբ Աստվածածին եկեղեցում
Ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանի և տարածաշրջանում իրենց ծառայությունը մատուցող տեր Թադեոս, տեր Տաթև և տեր Տիգրան քահանաների մասնակցությամբ վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ապրիլի 6-ի երեկոյան նախորդեց դռնբացեքի արարողությունը:
Հայ Եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը կատարվում է նախորդ երեկոյան և կոչվում է նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Օծվում են 16 սյուները (12 առաքյալները, 2 ավետարանիչները, Պողոս Առաքյալն ու սուրբ Գրիգոր Լուսավորիչը), մկրտության ավազանը, որտեղ կատարվում է մկրտություն և որտեղ մարդը դառնում է վերստին ծնված քրիստոնյա, օծվում են պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: Եկեղեցին օծվում է սուրբ մյուռոնով:
«Դռմբացեքի կարգը խորհուրդն է արքայության դռների բացման: Այսօր այս տաճարը, օծվելուց հետո դառնում է Աստծո տուն, դառնում է աղոթատուն: Դռնբացեքի արարողությամբ և վերաօծման կարգով Աստծո օրհնությունն է իջնելու այս տաճարին»,- դիմեց եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալներին` Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մերենիան գտնվում է Ախալքալաքից 15 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1690-1720 մ բարձրության վրա և սփռված է անտառալանջ լեռների մեջ: Հայ բնակչությունն այստեղ է տեղափոխվել և վերաբնակվել 18-րդ դարից սկսած Կարինի Սալնաձոր, Օզնի, Մառզա, Բայբուրդ և այլ գյուղերից: Գյուղի ծխական դպրոցը գործել է եկեղեցուն կից: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, այն քարե կառույց է փայտյա տանիքով, բայց 1899-ի դեկտեմբերի 19-ի երկրաշարժի ժամանակ այն փլվում է: Բայց մի քանի տարվա ընթացքում այն նորից վերակառուցվում է: Գյուղի մեջտեղում կա նաև 17-18-րդ դարերի խաչքար: Գյուղից 2 կմ դեպի հարավ-արևմուտք գյուղի տեսարաններից Խիդիսջվարին է (որը վրացերենից թարգմանաբար նշանակում է կամուրջ): Գյուղի գեղեցիկ տեսարաններից է «Կոտրած Ժամը»-ը: Այն հիշատակվում է 13-14-րդ դարերում:
Սբ. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է՝ Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի և Զավեն Պոչիկյանի բարերարությամբ: Եկեղեցու բարերարները դեռեւս պատանեկության տարիներին երազել են վերանորոգված և գործող տեսնել իրենց պապերի եկեղեցին:
Սրբազանը բարձր գնահատեց բարերարներին, փոխանցելով օրհնության գրեր և Աստվածաշունչ մատյաններ: Մերենիա գյուղը բազմամարդ էր: Սուրբ արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, տեղական իշխանության մարմինները և Հայաստանի ու Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր և ուխտավորներ: Թեմի առաջնորդին մերենցիները դիմավորեցին գյուղասկզբին աղ ու հացով: Տոնի կապակցությամբ եկեղեցու դիմաց անցկացվեց համերգային միջոցառում, որին իրենց մասնակցությունն էին բերել Մավր Մկրտչյանն ու ընկերները: Սբ.Աստվածածին եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան
Դռնբացեքի և վերաօծման արարողություն Ջավախքի Մերենիա գյուղի Սբ Աստվածածին եկեղեցում
Ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանի և տարածաշրջանում իրենց ծառայությունը մատուցող տեր Թադեոս, տեր Տաթև և տեր Տիգրան քահանաների մասնակցությամբ վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ապրիլի 6-ի երեկոյան նախորդեց դռնբացեքի արարողությունը:
Հայ Եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը կատարվում է նախորդ երեկոյան և կոչվում է նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Օծվում են 16 սյուները (12 առաքյալները, 2 ավետարանիչները, Պողոս Առաքյալն ու սուրբ Գրիգոր Լուսավորիչը), մկրտության ավազանը, որտեղ կատարվում է մկրտություն և որտեղ մարդը դառնում է վերստին ծնված քրիստոնյա, օծվում են պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: Եկեղեցին օծվում է սուրբ մյուռոնով:
«Դռմբացեքի կարգը խորհուրդն է արքայության դռների բացման: Այսօր այս տաճարը, օծվելուց հետո դառնում է Աստծո տուն, դառնում է աղոթատուն: Դռնբացեքի արարողությամբ և վերաօծման կարգով Աստծո օրհնությունն է իջնելու այս տաճարին»,- դիմեց եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալներին` Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Մերենիան գտնվում է Ախալքալաքից 15 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1690-1720 մ բարձրության վրա և սփռված է անտառալանջ լեռների մեջ: Հայ բնակչությունն այստեղ է տեղափոխվել և վերաբնակվել 18-րդ դարից սկսած Կարինի Սալնաձոր, Օզնի, Մառզա, Բայբուրդ և այլ գյուղերից: Գյուղի ծխական դպրոցը գործել է եկեղեցուն կից: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, այն քարե կառույց է փայտյա տանիքով, բայց 1899-ի դեկտեմբերի 19-ի երկրաշարժի ժամանակ այն փլվում է: Բայց մի քանի տարվա ընթացքում այն նորից վերակառուցվում է: Գյուղի մեջտեղում կա նաև 17-18-րդ դարերի խաչքար: Գյուղից 2 կմ դեպի հարավ-արևմուտք գյուղի տեսարաններից Խիդիսջվարին է (որը վրացերենից թարգմանաբար նշանակում է կամուրջ): Գյուղի գեղեցիկ տեսարաններից է «Կոտրած Ժամը»-ը: Այն հիշատակվում է 13-14-րդ դարերում:
Սբ. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է՝ Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի և Զավեն Պոչիկյանի բարերարությամբ: Եկեղեցու բարերարները դեռեւս պատանեկության տարիներին երազել են վերանորոգված և գործող տեսնել իրենց պապերի եկեղեցին:
Սրբազանը բարձր գնահատեց բարերարներին, փոխանցելով օրհնության գրեր և Աստվածաշունչ մատյաններ:
Մերենիա գյուղը բազմամարդ էր: Սուրբ արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, տեղական իշխանության մարմինները և Հայաստանի ու Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր և ուխտավորներ:
Թեմի առաջնորդին մերենցիները դիմավորեցին գյուղասկզբին աղ ու հացով:
Տոնի կապակցությամբ եկեղեցու դիմաց անցկացվեց համերգային միջոցառում, որին իրենց մասնակցությունն էին բերել Մավր Մկրտչյանն ու ընկերները:
Սբ.Աստվածածին եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան