Այսօր աշխարհասփյուռ ողջ հայության հայացքը սևեռված է դեպի հայրենիք և անձկությամբ հետևում է նրանում ընթացող քաղաքական զարգացումներին ու ակնկալում, որ մեր քաղաքական այրերը կգտնվեն այնքան խոհեմ և շրջահայաց, որ մի կողմ թողնելով անձնական, կուսակցական ու խմբային նեղ շահերը, ճիշտ որոշումներ կկայացնեն երկրի ու ժողովրդի ապագայի համար:
Յուրաքանչյուր ազատատենչ ժողովուրդ պայքարել ու պայքարում է ազատության, անկախության, արդարության և իրավունքի համար. հայ ժողովուրդը այդ ճանապարհին զոհաբերել է իր լավագույն զավակներին ու այսօր ևս շարունակում է իր պայքարը սեփական հայրենիքում ազատ, անկախ և արժանավայել կյանք ապրելու համար: Սակայն այդ պայքարի վերջնական հաղթանակին հասնելու առջև եղել են ու շարունակում են մնալ լուրջ խոչընդոտներ և արգելակող ուժեր, ովքեր մտածել ու մտածում են ժողովրդին ստրուկի կարգավիճակում պահելու գնով, նրա անունով և հաշվին պահպանել իրենց անօրինական դիրքերն ու շահերը:
Այլեւս բոլորի համար էլ բացահայտորեն պարզ է ու հստակ, որ այդ խմբավորումներն ու անհատները չեն կարող իրենց հակաազգային ու հակամարդկային ստոր չարաշահումներին հասնել եթե չտիրապետեն իշխանության կամ իշխանական ազդեցիկ լծակներին:
Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, երկար տարիներ է, որ այդ ուժերը իշխանության ամենավերին օղակներից մինչև ամենաստորինը իրենց թունավոր արմատներն են տարածել և արգելակում են երկրի առաջընթացը, զարգացումն ու հզորացումը:
Նման քաղաքական, հասարակական իրավիճակում և մթնոլորտում ոչ մի ազնիվ ու արդարամիտ անհատ կամ խմբակցություն իշխանական օղակի մեջ չի կարող երկար դիմակայել, ուստի կամ կուլ է գնում ու դառնում անարդար համակարգի մի մասնիկը կամ չհամակերպվելով չեզոքանում, մեկուսանում: Սա այլևս, անհերքելի ճշմարտություն է, հատկապես երիտասարդ ու կիրթ սերնդի մոտ, ով քաղաքական բաց ու մաքուր մթնոլորտի առկայության դեպքում երկրի զարգացման համար հիմնական և անփոխարինելի խթանող ուժը կարող է հանդիսանալ:
Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն առավել կերպով ի հայտ է բերում հետզհետե խորացող այն հսկայական վիհը և անվստահությունը, որ գոյություն ունի իշխանության և հասարակության միջև: Իշխանությունները տարբեր հարթակներում այդ վիհը վերացնելու փոխարեն, իրենց ձեռքում ունենալով իշխանության բոլոր լծակները, շարունակում են անօրինական քայլերով և հազար ու մի էժան հնարքով առավել ևս խորացնել ստեղծված վիհը, երկիրը և պետականությունը հասցնելով կործանման եզրին:
Կրկին հայրենի մեր ժողովուրդը իր իրավունքների խոր գիտակցությամբ, պայքարի է ելել անարդարության ու կեղծիքների դեմ: Այս պայքարը լոկ կեղծ ընտրությունների դեմ չէ, այլ ունի առավել խոր արմատներ ու նպատակներ, որին զորակցում է նաև սփյուռքի մեր բազմամիլիոն հայությունը: Այս պայքարը համազգային է և համընդհանուր ու շարունակվելու է այնքան ժամանակ, որքան հարկավոր լինի. դա նախևառաջ կախված է լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժերի պատրաստակամությունից, համոզվածության մակարդակից և ժողովրդի նկատմամբ հավատարմությունից, ինչպես նաև ժողովրդի մասնակցության որակից ու քանակից:
Ժողովուրդը միշտ էլ իր պահանջների մեջ արդար է ու իրավացի: Հայաստանի Հանրապետության նախագահի հանգամանքը, անտարակույս, և առաջին հերթին, պիտի ունենա իր ժողովրդի ձայնն ու վստահությունը, եթե չկա՛ նման վստահություն, Եվրոխորհրդի ո՛չ մի դիտորդական խմբի կամ օտար տերությունների ղեկավարների հավանությունները չեն կարող օրինականություն շնորհել նրան:
Բոլոր մեծ ու փոքր տերությունները ունեն իրենց շահերն ու հաշվարկումները, որոնք շատ անգամ կարող են չհամընկնել մեր պետականության շահին ու ժողովրդի իրավունքերին:
Անհերքելի իրականություն է, որ այսօր՝ ավելի քան երբեք, մեծ տերությունների շահերը պահանջում են ժողովրդի լայն խավերի հովանավորությունից զուրկ՝ թույլ եւ կամազուրկ, հայկական մի իշխանություն, որպեսզի առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց հայեցողությամբ թելադրել եւ «լուծման» առաջնորդել տարածաշրջանի զանազան հարցեր: Պատահական չի կարելի համարել, որ կրկին դարակներից դուրս են բերվում ՀՀ-Թուրքիա ստրկացուցիչ և տխրահռչակ արձանագրությունները, որպեսզի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի շեմին, մեկ անգամ ևս խաբեությամբ կացնահարեն ու վիժեցնեն հայկական Արդար Պահանջատիրությունը:
Եվրոպայի Հայերի Համագումարը հակված է հավատալու, որ ՀՀ իշխանությունները չեն կրկնելու 2008 թվականի Մարտի մեկին թույլ տված մեծ սխալը՝ արյունալի ոճիրը, գիտակցելով դրա կործանարար հետեւանքները, և զերծ կմնան ցանկացած սադրանքից ու արկածախնդրությունից և կհամակերպվեն սեփական ժողովրդի Արդար պահանջների իրականացման ի խնդիր տարվող պայքարի խաղաղ դրսևորումներին:
Ժողովուրդը դիմում է ծայրահեղ քայլերի երբ ստիպվա՛ծ է լինում եւ չի ունենում այլ ելք, իսկ իշխանությունները միշտ էլ կարող են և հնարավորություն ունեն հարցերը լուծել բացարձակապե՛ս խաղաղ ճանապարհով՝ եթե ունեն ցանկություն և, իհարկե, իմաստություն:
Անկախ այն բանից, որ ինչ կպատահի նախագահական երդման արարողության օրը՝ ապրիլի 9-ին, կամ դրան հաջորդող օրերին, հավատացած ենք, որ այլևս Հայաստանում չի կարող շարունակվել երկիրն ու պետականությունը քայքայման եզրին հասցրած անօրինությունն ու փտախտը և մեր հայրենաբնակ ժողովուրդն ու նրա առաջատար ներկայացուցիչները ուշ թե շուտ այս պայքարը կհասցնեն վերջնական հաղթանակի:
Հորդորում ենք սփյուռքահայության, որ լինեն աչալուրջ և հետևողականորեն շարունակեն զորակցել հայրենաբնակ մեր ժողովրդին:
Կոչ ՀՀ իշխանություններին

Եվրոպայի Հայերի Համագումար