«Մենք մունետիկներ չենք ուղարկելու Երևանի բակերը, որպեսզի երևանցուն պատրաստեն ինչ-որ մի անձի գալուն»,-այսօր մեկնարկած Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմակերպած հավաքին հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա ըդգծել է, որ ԲՀԿ-ն այսօրվանից սկսում է քարոզարշվաը, բայց դա չի նշանակում, որ այսօրվանից են իրենք շփվելու ժողովրդի հետ: «Եթե շատ քաղաքական կուսակցությունների համար միայն քարոզարշավի ժամանակ է սկսվում շփումը հասարակության հետ, մենք ամեն օր ենք կապի մեջ ժողովրդի հետ»,-ասել է ԲՀԿ պատգամավորը: «Աշխատեիք այնպես, որ չվախենայիք գնալ ժողովրդի հետ հանդիպման: Իսկ մենք բաց ճակատով ենք գնալու հանդիպման յուրաքանչյուր երևանցու հետ: Ընտրությունները ԲՀԿ-ի համար միայն ՏԻՄ ընտրություն չեն, այս ընտրության քաղաքական արժեքը շատ մեծ է, քանի որ փոփոխությունները սկսելով Երևանից, «Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է ամբողջ հանրապետությունում: Մենք գնում ենք հաղթելու և ունենք այն թիմն ու ծրագիրը, որ ունակ է երևացնուն, քաղաքացուն տալ այն ամենը, ինչի մասին երազում է ու ինչին արժանի է: Մենք չենք ասում, որ Երևանը բրոնյա ենք արել, իսկ բացի այդ` Երևանը Ստալինգրադը չէ, որ կրծքով պաշտպանեն… Փոխարենը պետք է աշխատեին այնպես, որ դուրս գային փողոց ու բաց ճակատով նայեյին քաղաքացուն»,-հայտարարել է Ն. Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյան. «Մենք գնում ենք հաղթելու»
«Մենք մունետիկներ չենք ուղարկելու Երևանի բակերը, որպեսզի երևանցուն պատրաստեն ինչ-որ մի անձի գալուն»,-այսօր մեկնարկած Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմակերպած հավաքին հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա ըդգծել է, որ ԲՀԿ-ն այսօրվանից սկսում է քարոզարշվաը, բայց դա չի նշանակում, որ այսօրվանից են իրենք շփվելու ժողովրդի հետ: «Եթե շատ քաղաքական կուսակցությունների համար միայն քարոզարշավի ժամանակ է սկսվում շփումը հասարակության հետ, մենք ամեն օր ենք կապի մեջ ժողովրդի հետ»,-ասել է ԲՀԿ պատգամավորը:
«Աշխատեիք այնպես, որ չվախենայիք գնալ ժողովրդի հետ հանդիպման: Իսկ մենք բաց ճակատով ենք գնալու հանդիպման յուրաքանչյուր երևանցու հետ: Ընտրությունները ԲՀԿ-ի համար միայն ՏԻՄ ընտրություն չեն, այս ընտրության քաղաքական արժեքը շատ մեծ է, քանի որ փոփոխությունները սկսելով Երևանից, «Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է ամբողջ հանրապետությունում: Մենք գնում ենք հաղթելու և ունենք այն թիմն ու ծրագիրը, որ ունակ է երևացնուն, քաղաքացուն տալ այն ամենը, ինչի մասին երազում է ու ինչին արժանի է: Մենք չենք ասում, որ Երևանը բրոնյա ենք արել, իսկ բացի այդ` Երևանը Ստալինգրադը չէ, որ կրծքով պաշտպանեն… Փոխարենը պետք է աշխատեին այնպես, որ դուրս գային փողոց ու բաց ճակատով նայեյին քաղաքացուն»,-հայտարարել է Ն. Զոհրաբյանը: