Լրահոս

07.04.2013 18:04


Ականի պայթյուն հրաձգարանի տարածքում. մահացել է 2 երեխա

Ականի պայթյուն հրաձգարանի տարածքում. մահացել է 2 երեխա

Ապրիլի 7-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև մարզային ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ:

Պարզվել է, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 2001 թ. ծնված Ա. Մկրտչյանը և 1997 թ. ծնված Մ. Գևորգյանը:

Այս խորագրի վերջին նյութերը