Վ. Օսկանյան. «Պետք է վերացնել քաղաքական մենաշնորհը»
«Մոսկվա» կինոթատրոնում կուսակցական ակտիվի հետ հանդիպումով մեկնարկել է ԲՀԿ քարոզարշավը։ Ներկա էին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը, ԲՀԿ–ական պատգամավորներ և մայրաքաղաքի տարածքային կառույցների ղեկավարներ։
Ելույթ ունենալով ներկաների առաջ՝ Վ. Օսկանյանն անդրադարձել է մեզանում ձևավորված քաղաքական մենաշնորհին և կարևորել դրա վերացման անհրաժեշտությունը։ Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ըստ նրա, հնարավոր է միայն առողջ մրցակցային դաշտ ձևավորելու պարագայում։
«Հիմաիշխանությունըփորձումէվերարտադրվել, քանիորկարծումէ, թեիշխանությունըժառանգաբարէանցնումիրենց: Պետք է, ուրեմն, կոալիցիայիցդուրսգտնվողքաղաքականուժերիկոնսոլիդացիա լինի, այն թույլ չտալու համար», – նշել է Օսկանյանը։
ԲՀԿ–ն ընտրություններին մասնակցում է «Փոխելո՛ւ ենք» կարգախոսով։ Ինչպես Ծառուկյանը նշեց, ԲՀԿ–ն պետք է հաղթի ընտրություններում։
Վ. Օսկանյան. «Պետք է վերացնել քաղաքական մենաշնորհը»
«Մոսկվա» կինոթատրոնում կուսակցական ակտիվի հետ հանդիպումով մեկնարկել է ԲՀԿ քարոզարշավը։ Ներկա էին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը, ԲՀԿ–ական պատգամավորներ և մայրաքաղաքի տարածքային կառույցների ղեկավարներ։
Ելույթ ունենալով ներկաների առաջ՝ Վ. Օսկանյանն անդրադարձել է մեզանում ձևավորված քաղաքական մենաշնորհին և կարևորել դրա վերացման անհրաժեշտությունը։ Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ըստ նրա, հնարավոր է միայն առողջ մրցակցային դաշտ ձևավորելու պարագայում։
«Հիմա իշխանությունը փորձում է վերարտադրվել, քանի որ կարծում է, թե իշխանությունը ժառանգաբար է անցնում իրենց: Պետք է, ուրեմն, կոալիցիայից դուրս գտնվող քաղաքական ուժերի կոնսոլիդացիա լինի, այն թույլ չտալու համար», – նշել է Օսկանյանը։