Լրահոս

07.04.2013 15:13


Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է

Սիրելի՛ մայրեր և քույրեր, 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ մայրության և գեղեցկության այս հրաշալի տոնի առիթով: Մաղթում եմ առողջություն և երջանկություն: 

Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ եղել է ազգապահպանման, ընտանիքի ամրության ու համերաշխության ապահովման կարևորագույն գործոնը: Այսօր էլ մենք չենք դադարում արտահայտել մեր խորին հարգանքը, հիացմունքն ու ակնածանքը ձեր հանդեպ: Ձեր անսահման սիրուն, նվիրվածությանն ու հոգատարությանը աշխարհում ոչինչ և ոչ ոք չի կարող փոխարինել, սիրելի՛ կանայք։ Անգնահատելի է ձեր դերը ընտանիքում, հասարակական կյանքում և պետության մեջ։ Մաղթում եմ, որ գարնանային այս հիասքանչ օրը դուք վայելեք միայն երջանկության, սիրո և բերկրանքի հիշարժան պահեր։ 

Կրկին ու կրկին շնորհավորելով ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առիթով՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

«Բարգավաճ Հայաստան» 

կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան

Այս խորագրի վերջին նյութերը