Լրահոս

07.04.2013 10:41


Ընթանում են երիտասարդների և պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթների հերթական առաջնությունները

Ընթանում են երիտասարդների և պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթների հերթական առաջնությունները

Ապրիլի 5-7 ը Հունաստանի Սալոնիկ և Ռուսաստանի Տվեր քաղաքում ընթանում են երիտասարդների և պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթների հերթական առաջնությունները: Հունաստանում մասնակցում են 8 մարզիկներ հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ: Առաջին օրը գոտեմարտում էր Եվրոպայի չեմպիոն/ 2011թ./ և մրցանակակիր/2012թ./ Գարիկ Հարությունյանը /55կգ/, որը այս անգամ ուժերը չափեց 60կգ քաշային կարգում և բավարարվեց բրոնզե մեդալով,  52կգ քաշային կարգում հանդես եկող Երջանիկ Կարապետյանը որը վստահ անցկացնելով վերջին գոտեմարտը Մեծ Բրիտանիան ներկայացնող Կելլի Ստադոնի հետ գրանցեծ մաքուր հաղթանակ /ԻՊՊՈՆ/ և գրավեց երորրդ մրցանակային տեղը: Իր ոգտին գրանցելով 5 հաղթանակ և 2 պարտույուն բրոնզին բավականին մոտեցավ և 5-րդ մրցանակային տեղով բավարարվեց Արսեն Ղազարյանը /66կգ/, 4 հաղթանակով և 2 պարտությունով 5-րդ տեղը գրավեց նաև Արտավազդ Հովսեփյանը /73կգ/,  3 հաղթանակով և 2 պարտությունով 7-րդ տեղ զբաղեցրեցին Նարեկ Կարապետյանը /60կգ/ և Դավիթ Նիկողոսյանը /73կգ/, երկու հաղթանակ երկու պարտությունով 9-րդ տեղով բավարարվեց Սարգիս Մարգարյանը /73կգ/:

Պատանիների առաջնությունում առայժմ 4 հաղթանակով միակ բրոնզը նվաճեց Էդվարդ Գրիգորյանը /50կգ/, իսկ 55կգ քաշային կարգում հանդես եկող Շահեն Աբաղյանը բավարարվեց 5-րդ մրցանակային տեղով:

Այսօր կգոտեմարտեն Սալոնիկում 81,90,100 և +100 իսկ Տվերում 73,81,90,+90 քաշային ձյուդոիստները:

Այս խորագրի վերջին նյութերը