Լրահոս

06.04.2013 13:27


«Հայ ազգային կոնգրես» կուսակցության կանոնադրության նախագիծը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության կանոնադրության նախագիծը

 Ներկայացնում ենք Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ նախագիծը։ 

Կուսակցության անդամներին խնդրում ենք իրենց դիտողություններն ու առաջարկները նախապես, մինչեւ համագումար ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ դրանց քննարկումն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների առաջարկները պետք է լինեն հստակ ձեւակերպված։

ՀԱԿ համագումարի կազմկոմիտեի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆհանձնաժողով

 ՆԱԽԱԳԻԾ

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ»  կուսակցությունը /այսուհետ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ/ իր գաղափարական ծրագրերի հիման վրա, իր անդամների շահերի ընդհանրությամբ ստեղծված կամավոր հասարակական միավորում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

1.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցման պահից ձեռք է բերում ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի կարգավիճակ և ունի դրոշմակնիք, ձևաթուղթ, կնիք:

1.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հայերեն լրիվ անվանումն է`Հայ Ազգային  Կոնգրես, կարճ`Կոնգրես, հապավումը`ՀԱԿ:

1.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խորհրդանշանն է. 

Նկարագրությունը՝  ժամացույցի սլաքի ուղղությամբ  պտտվող եռապարույր հայկական  խոյակապատկեր, որի վերջին պտույտի ծայրից արձակված են կարմիր, կապույտ, նարնջագույն ժապավեններ, որոնք ավարտվում են խոյակապարույրի կենտրոնին հավասար: Ժապավենների վերին մասերը թեքված են դեպի ձախ, իսկ ներքևի մասերը՝ դեպի աջ: Ժապավենների  ստորին սահմանին զուգահեռ երկու տողով հայերեն մեծատաառերով գրված է «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ»  բառերը:

1.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  կենտրոնական գրասենյակի գտնվելու վայրի հասցեն է` ՀՀ, Երևան, Սարյան 38:

2.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

2.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նպատակն է ազատական, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և հոգևոր   զարգացումը:

2.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ունի իր նպատակին հասնելու քաղաքական ծրագիր, որից ելնելով մշակում և իրականացնում է իր գործունեությունը:

2.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իր ծրագիրն իրականացնելու նպատակով ընտրությունների միջոցով մասնակցում է ՀՀ պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը և դրանց գործունեությանը:

2.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իր նպատակներն իրականացնելիս կարող է համագործակցել ՀՀ այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, պետական հաստատությունների և անձանց հետ: ՀՀ օրենսդրությանը համապատասխան կարող է համագործակցել նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ:

2.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ գործում է օրինականության, կամավորության,

իրավահավասարության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:

2.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ գործում է ՀՀ ողջ տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ ներկայացուցչություններ:

3.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով.

1) մասնակցել համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, թեկնածուներ առաջադրել Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ավագանու ընտրություններում,

2) ստեղծել տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներ,

 ներկայացուցչություններ, ինչպես նաև կազմալուծել դրանք,

3) տարածել տեղեկատվություն իր գործունեության մասին, քարոզել իր նպատակները և խնդիրները,

4) հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ,

5) կազմակերպել հավաքներ և հանրային միջոցառումներ,

6) այլ կուսակցությունների հետ ստեղծել դաշինքներ (միավորումներ),

7) ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել դրանց հետ կապված

պարտականություններ,

8) կնքել պայմանագրեր և գործարքներ,

9) կնքել համաձայնագրեր այլ երկրների ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների, կուսակցությունների հետ, անդամակցել միջազգային միություններին և ասոցիացիաներին,

10) իրականացնել օրենսդրությամբ չարգելված, իր նպատակներին համապատասխանող այլ գործունեություն:

3.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր

պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

3.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների, իսկ նրա անդամները` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պարտավորությունների համար:

3.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պարտավոր է`

1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև իր կանոնադրությունը, ծրագիրը և որոշումները,

2) օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել իր միջոցների և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն՝ նշելով դրա կազմավորման աղբյուրները,

3) վարել իր անդամների հաշվառումը:

4.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ կարող է դառնալ տասնութ տարին լրացած, կուսակցության անդամ լինելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված անձը, որն ընդունում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագիրն ու կանոնադրությունը, ցանկանում է մասնակցել վերջինիս գործունեությանը և չի հանդիսանում այլ կուսակցության անդամ:

4.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ անդամագրվել կամ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ դուրս գալ ցանկացող անձինք սահմանված կարգով գրավոր դիմում են ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարի անունով:

4.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը սահմանված կարգով մուծում է մուտքի վճար և անդամավճար, որոնց չափը սահմանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հանրապետական խորհուրդը, ստանում է անդամատոմս և ունենում է հաշվառման թերթիկ:

4.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամն իրավունք ունի.

1) ընտրել և ընտրվել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմիններում, եթե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի,

2) մասնակցել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանը, ստանալ սպառիչ տեղեկատվություն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության մասին, այն բարելավելու նպատակով ներկայացնել դիմումներ և առաջարկություններ,

3) սահմանված կարգով մասնակցել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների նիստերին,

4) բողոքարկել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների որոշումներն ու գործողությունները ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերադաս մարմիններում,

5) իր կամքով դուրս գալ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ` մնալով կամ չմնալով նրա համակիրների ցուցակում:

4.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, վարչության և վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել տարածքային կազմակերպության խորհրդի կամ սկզբնական կազմակերպության ղեկավար:

 

4.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը պարտավոր է.

1) մուծել անդամավճար,

2)  մասնակցել կուսակցության գործունեությանը,

3)  պաշտպանել կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում,

4) չծավալել գործունեություն կուսակցության ծրագրին և կուսակցության մարմինների ընդունած որոշումներին հակառակ,

5) կատարել սույն կանոնադրության պահանջները:

4.7. Մեկ տարվա ընթացքում անդամավճար չմուծած անձինք տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ կարող են հանվել հաշվառումից` որպես կուսակցության անդամներ:

4.8. Եթե ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը խախտում է սույն կանոնադրության պահանջները, ապա տարածքային կազմակերպության խորհուրդը կարող է նրան նախազգուշացնել կամ հեռացնել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամությունից:

4.9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամի հարցը չի կարող քննարկվել նրա բացակայությամբ,

բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցականը գրավոր կամ հրապարակավ հրաժարվում է քննարկմանը ներկա գտնվելուց, կամ հրավերից հետո անհարգելի պատճառով կամ երեք անգամ անընդմեջ չի ներկայանում համապատասխան նիստին:

4.10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ հեռացված անդամը կարող է վերականգնել իր անդամությունը ոչ շուտ, քան երեք ամիս անց` ընդհանուր հիմունքներով, կամ մեկ ամսվա ընթացքում բողոքարկել իր հեռացման վերաբերյալ ընդունված որոշումը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչությանը:

5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԿԱՐԳԸ

5.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային մարմիններն են.

1) համագումարը,

2) վարչությունը,

3) հանրապետական խորհուրդը,

4) տարածքային կազմակերպությունների ընդհանուր ժողովները,

5) տարածքային կազմակերպությունների խորհուրդները:

5.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերահսկողություն իրականացնող մարմիններն են.

1) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերահսկիչ հանձնաժողովը,

2) տարածքային կազմակերպությունների վերստուգիչները,

3) հանձնաժողովների (հանձնախմբերի) և ակումբների վերստուգիչները:

5.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային ստորաբաժանումներն են.

1) տարածքային կազմակերպությունները,

2) ներկայացուցչությունները. ստեղծվում են ըստ անհրաժեշտության,

3) սկզբնական կազմակերպությունները. ստեղծվում են ըստ անհրաժեշտության:

5.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներն են.

1) հանձնաժողովները (հանձնախմբերը). ստեղծվում են ըստ անհրաժեշտության,

2) ակումբները. ստեղծվում են ըստ անհրաժեշտության,

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինները կարող են ստեղծել նաև այլ  կառուցվածքային ստորաբաժանումներ:

5.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների (բացառությամբ համագումարի) և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կանոնակարգերը հաստատվում են վարչության կողմից:

5.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի և ընտրովի մարմինների ընտրության կարգը վարչության ներկայացմամբ հաստատում է հանրապետական խորհուրդը:

5.7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարն իրավազոր է, եթե նրան մասնակցում են (գրանցված են) պատվիրակների ընդհանուր թվաքանակի առնվազն 2/3-ը: Կուսակցության մնացած մարմինների ընդհանուր ժողովներն իրավազոր են, եթե նրանց մասնակցում են (գրանցված են) այդ մարմինների անդամների կեսից ավելին:

5.8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի և մնացած մարմինների ընդհանուր ժողովների որոշումներն ընդունվում են մասնակիցների (գրանցվածների) ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն կանոնադրության 5.9. կետում նշված որոշումների:

5.9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման մասին որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5.10.  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խորհուրդների և կառուցվածքային ստորաբաժանումների նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում են նրանց անդամների կեսից ավելին: Նիստերի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան այդ մարմինների և ստորաբաժանումների անդամների ընդհանուր թվի 1/3-ը:

6.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

6.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ բարձրագույն մարմինը համագումարն է: Համագումարն իրավասու է քննարկել և լուծել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

6.2. ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ`

1) ընդունում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ,

2)  իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր

հանձնաժողովներ,

3)  քննարկում և որոշումներ է ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության կարևորագույն խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ,

4) պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահ,

5)  որոշում է վարչության թվակազմը, պատվիրակներից երկու տարի ժամանակով  ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչություն: Կանոնադրության 5.8 կետով սահմանված կարգով ընտրված են համարվում առավել ձայներ ստացած թեկնածուները,

6)  պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերահսկիչ հանձնաժողով,

7)  ստեղծում և կազմալուծում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունները,

8) լսում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի և վարչության հաշվետվությունները` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրի և համագումարների ընդունած որոշումների կատարման վերաբերյալ,

9) վարչության առաջարկով հաստատում է ՀՀ Նախագահական ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից առաջադրվող անձի թեկնածությունը:

6.3. Համագումարում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը և վարչությունը ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, եթե համագումարը պատվիրակների ընդհանուր թվի 2/3-ով այլ որոշում չի ընդունում:

6.4. Հերթական համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ`վարչության կողմից: Համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամներին ոչ ուշ, քան 30 օր առաջ:

6.5. Համագումարի պատվիրակ են հանդիսանում ի պաշտոնե ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, վարչության անդամները, վերահսկիչ հանձնաժողովի անդամները, կուսակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուն, կուսակցության անդամ Ազգային Ժողովի պատգամավորները և կառավարության անդամները, ինչպես նաև` վարչության սահմանած կարգով համագումարի պատվիրակ ընտրված ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամները:

6.6. Արտահերթ համագումար հրավիրում է վարչությունը` իր կամ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի նախաձեռնությամբ, կամ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առնվազն 1/3-ի պահանջով: Արտահերթ համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

6.7. Արտահերթ համագումարի պատվիրակներ են հանդիսանում նախորդ` հերթական համագումարի պատվիրակները:

7.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

7.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը իրականացնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընդհանուր ղեկավարումը, ապահովում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների բնականոն գործունեությունը, հետևում է կանոնադրական դրույթների պահպանմանը:

7.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը`

1) ապահովում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարների որոշումների իրականացումը,

2) առանց լիազորագրի հանդես է գալիս ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից,

3) ներկայացնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պետական, միջազգային և այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում,

4) ի պաշտոնե հանդիսանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչության ղեկավարը, կազմակերպում է վարչության և հանրապետական խորհրդի աշխատանքները, հրավիրում և վարում է վարչության և հանրապետական խորհրդի նիստեր, ստորագրում դրանց որոշումները և արձանագրությունները,

5) հանդես է գալիս արտահերթ համագումար, ինչպես նաև` վարչության և հանրապետական խորհրդի արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ,

6) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանը վերաբերվող կարևորագույն հարցերը քննարկելու նպատակով հրավիրում է համաժողովներ, որի ընդունած որոշումներն ունեն ուղենիշային, խորհրդատվական նշանակություն,

7) կայացնում է որոշումներ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների կողմից կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորությունները չկատարելու դեպքում, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անխափան գործունեությունն ապահովելու համար,

8) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից անում է քաղաքական հայտարարություններ,

9) քննության է առնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային մարմինների (բացառությամբ համագումարի) ընդունած որոշումների դեմ բերված բողոքները և կայացնում է համապատասխան որոշում,

10) վարչության կազմից առաջարկում և վարչության հաստատմանն է ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի տեղակալների և վարչության գործադիր քարտուղարի թեկնածությունները,

11) նշանակում է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցչությունների ղեկավարներին կամ ներկայացուցիչներին,

12) վարչության հաստատմանն է ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի, ինչպես նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հիմնադրած զանգվածային լրատվության այլ միջոցների կամ հրատարակչությունների ղեկավարների թեկնածությունները,

13) հաստատում է վարչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը,

14) վավերացնում է վարչության որոշումները ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների ձեռք բերման, օգտագործման և գույքի օտարման մասին,

15) հաստատում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում պետական լիազոր մարմնին է ներկայացնում և հրապարակում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ֆինանսական հաշվետվությունները:

7.3. Ազգային ժողովի ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պատգամավորության թեկնածուներ առաջադրելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը հրավիրում է վարչության հատուկ նիստ, որում որոշում է ընդունվում Ազգային ժողովի ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը, ինչպես նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից առաջադրվող պատգամավորության թեկնածուներին հաստատելու մասին: Այդ նիստին մասնակցում են նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

7.4. Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը առաջադրելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը հրավիրում է վարչության հատուկ նիստ, որում որոշում է ընդունվում Երևանի ավագանու ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը հաստատելու և Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Այդ նիստին մասնակցում են նաև Երևան քաղաքում գործող ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

7.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հանրապետական խորհրդի կողմից կանոնադրության 9.2(2) և 9.2(3)  կետերով նախատեսված դեպքերում բացասական եզրակացություն տալու պարագայում, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, հաշվի առնելով վարչության որոշումը և հանրապետական խորհրդի եզրակացությունը, կայացնում է վերջնական որոշում և ներկայացնում է վարչության հաստատմանը:

7.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների (բացառությամբ համագումարի)` սույն կանոնադրությամբ չկանոնակարգված միևնույն հարցի վերաբերյալ հակասական որոշումների դեպքում, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի որոշումը վերջնական է:

7.7. Առանձին դեպքերում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը իր լիազորությունների մի մասը կարող է պատվիրակել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի տեղակալներին:

7.8. Կուսակցության նախագահի տեղակալները`

1) կատարում են կուսակցության նախագահի հանձնարարությունները և պատվիրակված լիազորությունները և փոխարինում նրան`բացակայության ժամանակ,

2) կատարում են վարչության և հանրապետական խորհրի կանոնակարգերով սահմանված այլ լիազորություններ,

3) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հանձնարարությամբ կամ նրա բացակայության ժամանակ վարում են վարչության կամ հանրապետական խորհրդի նիստերը:

8.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

8.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ` որպես իրավաբանական անձի լիազորությունները և կառավարումն իրականացնում է մշտական գործող ղեկավար մարմինը` վարչությունը:

8.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչությունը`

1) կազմակերպում է համագումարների որոշումների կատարումը,

2) որոշում է ընդունում հերթական համագումար հրավիրելու մասին, սահմանում է համագումարի օրակարգը, մշակում է համագումարի քննարկմանը ներկայացվելիք որոշումների, հայտարարությունների, բանաձևերի նախագծերը, սահմանում է հերթական համագումարի պատվիրակներ ընտրելու կարգը,

3) իր կամ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կամ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առնվազն 1/3-ի պահանջով որոշում է ընդունում արտահերթ համագումար հրավիրելու մասին,

4) համաձայնեցնելով ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հետ, իր գործառույթների և լիազորությունների շրջանակներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից անում է քաղաքական հայտարարություններ, քննարկումներ է անցկացնուն և որոշումներ ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության ցանկացած հարցի վերաբերյալ`բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի, նախագահի և հանրապետական խորհրդի բացառիկ իրավասությանը,

5) մինչև հանրապետական խորհրդին ներկայացնելը, քննարկում և հաստատում է վարչության գործադիր քարտուղարի տարեկան հաշվետվությունը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների օգտագործման մասին,

6) մշակում, քննարկում և հաստատում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախընտրական ծրագրերը,

7) հաշվի առնելով Ազգային ժողովի ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը կազմելու սկզբունքների և չափորոշիչների վերաբերյալ հանրապետական խորհրդի առաջարկությունները, և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առաջարկությունները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից հրավիրված հատուկ նիստում որոշում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից առաջադրվող Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների ընտրական ցուցակը և այդ ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից պաշտպանվող պատգամավորության թեկնածուներին,

8) ընդունում է որոշումներ  ՀՀ նախագահի թեկնածուին պաշտպանելու, Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու կամ պաշտպանելու, վարչապետի թեկնածու առաջարկելու կամ պաշտպանելու վերաբերյալ, և ներկայացնում է հանրապետական խորհրդին` եզրակացության,

9) հաշվի առնելով Երևան քաղաքում գործող ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առաջարկությունները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից հրավիրված հատուկ նիստում որոշում է ընդունում Երևանի ավագանու ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը հաստատելու և Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ,

10) որոշում է կայացնում քաղաքական դաշինքներին ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամակցության վերաբերյալ, և ներկայացնում է հանրապետական խորհրդին` եզրակացության,

11) քննարկում է Ազգային Ժողովում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պատգամավորական խմբակցության կամ խմբի գործունեության ծրագիրը, լսում է պատգամավորական խմբակցության կամ խմբի հաղորդումը կատարած աշխատանքների վերաբերյալ,

12) հաստատում է Ազգային Ժողովում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պատգամավորական խմբակցության կամ խմբի ղեկավարի թեկնածությունը,

13) համագումարների միջև ընկած ժամանակահատվածում հանրապետական խորհրդին տարեկան հաղորդում է ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրի և համագումարների որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ,

14) սահմանում է վարչության հերթական նիստերի օրակարգերի ձևավորման կարգը,

15) ստեղծում և կազմալուծում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային ստորաբաժանումները, նշանակում և ազատում է այդ ստորաբաժանումների նախագահներին, քարտուղարներին և վերահսկիչներին, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները,

16) Տարածքային կազմակերպությունների խորհուրդների ներկայացմանբ որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից առաջադրվող կամ պաշտպանվող թեկնածուներին: Այդ նիստերին մասնակցում են համապատասխան տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարները,

17) սահմանում է տարածքային կազմակերպությունների գործունեության տարածքը, նշանակում է տարածաքային կազմակերպության խորհրդի ղեկավար` համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի ներկայացմամբ,

18) ստեղծում և կազմալուծում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցչություններ, սահմանում է ներկայացուցչությունների գործունեության տարածքը,

19) կազմում և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կամ նախագահի որոշմամբ` տեղակալների հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը,

20) օրենքով սահմանված կարգով հիմնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պաշտոնաթերթ, զանգվածային լրատվության այլ միջոցներ կամ հրատարակչություններ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է պաշտոնաթերթի գլխավոր խմբագրին, ինչպես նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հիմնադրած զանգվածային լրատվության այլ միջոցների կամ հրատարակչությունների ղեկավարներին,

21) ընդունում է որոշումներ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների ձեռք բերման, օգտագործման և գույքի օտարման մասին,

22) քննության է առնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների և անդամների դիմումները

կանոնադրական դրույթների վերաբերյալ և տալիս եզրակացություն,

23) տալիս է եզրակացություն տարածքային և սկզբնական կազմակերպությունների

գործունեությունը կասեցնելու վերաբերյալ,

24) կասեցնում է տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը` մինչև հանրապետական խորհրդի առաջիկա նիստի որոշումը, որը վերջնական է,

25) մեկ ամսվա ընթացքում քննության է առնում և վերջնական որոշում ընդունում

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամությունից հեռացման կամ այլ հարցերի վերաբերյալ տարածքային կազմակերպությունների խորհուրդների որոշումները բողոքարկելու դեպքում,

26) տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներին կարող է օգտագործման իրավունքով տրամադրել գույք, սահմանում է տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից գույքի կառավարման կարգը,

27) սահմանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրովի մարմինների ընտրության կարգը և ներկայացնում է հանրապետական խորհրդի հաստատմանը,

28) որոշում է ընդունում միջազգային հասարակական – քաղաքական միավորումներին ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամակցության վերաբերյալ:

8.3. Վարչության գործադիր քարտուղարը`

1) ղեկավարում է վարչության աշխատակազմը,

2) մշակում և վարչության քննարկմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը,

3) վարում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամների և համակիրների հաշվառումը,

4) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների որոշումների հիման վրա տնօրինում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գույքը, կնքում տնտեսական պայմանագրեր,

5) կազմակերպում է մուտքի վճարների և անդամավճարների հավաքագրումը,

6) հանրապետական խորհրդին և վարչությանը ներկայացնում է տարեկան հաշվետվություն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների օգտագործման մասին,

7) ապահովում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ,

8) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հանձնարարությամբ նախապատրաստում է վարչության և հանրապետական խորհրդի նիստերը,

9) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կամ նրա տեղակալների բացակայության ժամանակ վարում է վարչության կամ հանրապետական խորհրդի նիստերը:

8.4. Վարչության նիստ հրավիրվում է առնվազն երկու շաբաթը մեկ անգամ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի, կամ, նախագահի կողմից պատվիրակելու դեպքում, նախագահի տեղակալների կողմից: Նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է վարչության անդամներին ոչ ուշ, քան երեք օր առաջ:

8.5. Վարչության արտահերթ նիստ հրավիրվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ, կամ վարչության անդամների 1/3-ի, կամ հանրապետական խորհրդի անդամների 1/5-ի, կամ որևէ տարածքային կազմակերպության խորհրդի պահանջով:

Վարչության արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` եռօրյա ժամկետում:

9.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

9.1. Հանրապետական խորհրդի կազմի մեջ մտնում են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, վարչության անդամները, տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

9.2. Հանրապետական խորհուրդը`

1) համաձայնեցնելով ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հետ, իր գործառույթների և լիազորությունների շրջանակներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից անում է քաղաքական հայտարարություններ, քննարկումներ է անցկացնուն և որոշումներ ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության ցանկացած հարցի վերաբերյալ`բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի, նախագահի և վարչության բացառիկ իրավասությանը,

2) վարչությանը ներկայացնում է  առաջարկություններ Ազգային ժողովի ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը կազմելու սկզբունքների և չափորոշիչների վերաբերյալ,

3) եզրակացություն է տալիս վարչության որոշումներին` ՀՀ նախագահի թեկնածուին պաշտպանելու, Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու կամ պաշտպանելու, վարչապետի թեկնածու առաջարկելու կամ պաշտպանելու վերաբերյալ,

4) եզրակացություն է տալիս վարչության որոշմանը` քաղաքական դաշինքներին ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամակցության վերաբերյալ,

5) լսում է վարչության տարեկան հաղորդումը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրի և համագումարների որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ,

6) վարչության ներկայացմամբ հաստատում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրովի մարմինների ընտրության կարգը,

7) սահմանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ անդամագրվելու և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամների ու համակիրների հաշվառման կարգը,

8) սահմանում է մուտքի վճարի և անդամավճարի չափը, դրանց մուծման և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների միջև բաշխման կարգը,

9) քննարկում և հաստատատում է վարչության գործադիր քարտուղարի տարեկան հաշվետվությունը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների օգտագործման մասին,

10) վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը: Նոր խորհրդի ընտրությունը կազմակերպվում է մեկ ամսվա ընթացքում,

11) վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային և սկզբնական կազմակերպությունների գործունեությունը: Այդ կազմակերպությունների նոր ընդհանուր ժողովը հրավիրվում է վարչության կողմից եռամսյա ժամկետում:

9.3. Հանրապետական խորհրդի նիստ հրավիրվում է առնվազն երկու ամիսը մեկ անգամ`ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից: Նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է խորհրդի անդամներին ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ:

9.4. Հանրապետական խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ կամ հանրապետական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով, կամ վարչության անդամների 1/3-ի պահանջով: Արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` եռօրյա ժամկետում:

10.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

10.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նյութական և ֆինանսական միջոցների օգտագործումն ուսումնասիրելու և համագումարին այդ մասին եզրակացություն ներկայացնելու համար համագումարի կողմից ընտրվում է վերահսկիչ հանձնաժողով: Վերահսկիչ հանձնաժողովը կազմված է հինգ անդամից:

10.2. Վերահսկիչ հանձնաժողովը գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է վերահսկիչ հանձնաժողովի նախագահ:

10.3. Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները:

10.4. Վերահսկիչ հանձնաժողովի նիստը հրավիրվում է 6 ամիսը մեկ անգամ` այդ հանձնաժողովի նախագահի կողմից: Վերահսկիչ հանձնաժողովի նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

10.5. Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը իր նախաձեռնությամբ` վերահսկիչ հանձնաժողովի անդամների 1/3-ի կամ վարչության կամ հանրապետական խորհրդի որևէ անդամի պահանջով: Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է վերահսկիչ հանձնաժողովի անդամների ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:

10.6. Վերահսկիչ հանձնաժողովը կարող է պահանջել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն:

11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

11.1. Վարչությունը ՀՀ համայնքներում ձևավորում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպություններ և ներկայացնում է համագումարի հաստատմանը:

11.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային ստորաբաժանում է, որը վարչության որոշմամբ իրեն կցված համայնքների տարածքում իրականացնում է ներկայացուցչական և վարչության կողմից հաստատված, կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

11.3. Տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է:

11.4. Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովը`

1) գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության

խորհուրդ, մինչև մեկ տարի ժամկետով,

2) ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի պատվիրակներ,

3)  հաստատում է տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տարեկան

հաշվետվությունը տարածքային կազմակերպության խորհրդի գործունեության և

միջոցների օգտագործման մասին,

4) իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության վերստուգիչ մեկ տարի ժամկետով, որը կարող է պահանջել տարածքային կազմակերպության գործունեությանը առնչվող ցանկացած տեղեկատվություն:

11.5. Տարածքային կազմակերպության հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` տարածքային կազմակերպության խորհրդի կողմից: Ընդհանուր ժողովի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է տարածքային կազմակերպությունում հաշվառված կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 20 օր առաջ:

11.6. Տարածքային կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողով հրավիրում է տարածքային կազմակերպության խորհուրդը` իր կամ վարչության  նախաձեռնությամբ, կամ տարածքային կազմակերպության խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով: Արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է կազմակերպության անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

11.7. Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում տարածքային կազմակերպության ղեկավարումն իրականացնում է կազմակերպության խորհուրդը:

11.8. Տարածքային կազմակերպության խորհուրդը`

1) իրականացնում է տարածքային կազմակերպության ընդհանուր ղեկավարումը,

2) գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության

խորհրդի ղեկավարի թեկնածու և ներկայացնում վարչությանը` խորհրդի ղեկավար նշանակելու համար,

3)  քաղաքացիների դիմումների հիման վրա նրանց անդամագրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ,

4)  իր անունից անում է հայտարարություններ, քննարկում և ընդունում է որոշումներ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությանը վերաբերվող ցանկացած հարցի կապակցությամբ, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը,

5)  ներկայացնում է առաջարկություններ Ազգային Ժողովի ընտրական ցուցակների կազմի մասին,

6)  վարչությանն է առաջարկում տեղական ինքնակառավարման մարմինների

ըն&

Այս խորագրի վերջին նյութերը