Լրահոս

06.04.2013 13:24


Տղամարդու դի է հայտնաբերվել

Տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին` ժամը 06։28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 2ա շենքի առաջին հարկում գտնվող արհեստանոցում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մոտակայքում գտնվող կիսանկուղային օժանդակ շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։17-ին, մարվել՝ 07.28-ին:

Շինության ներսում հայտնաբերվել է 1956թ. ծնված Վաչագան Հակոբյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը