Լրահոս

06.04.2013 13:12


Հոգեբան. «Հայ կնոջ հոգեբանական կերպարն աղավաղվել է»

Հոգեբան. «Հայ կնոջ հոգեբանական կերպարն աղավաղվել է»

Այսօրվա ասուլիսին, խոսելով կանանց սոցիալական և հոգեբանական խնդիրների մասին, հոգեբան Արկադի Մեհրաբյանն ասել է, թե հայ կնոջ ներկայիս հոգեբանական կերպարն աղավաղվել է։ «Դրա առաջին պատճառը կեցաղայինն է, սոցիալականը, երկորդը՝ հայ կնոջ կողքին  առաքինի տղամարդու կերպարի բացակայությունն է և երրորդը՝ Արևմուտքից ներմուծված բարքերի և արժեքների ազդեցությունն է»,-ասել է բանախոսը։

 Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնցով կանայք հիմնականում դիմում են, հոգեբանը դրանք բաժանել է երեք մասի. «Առաջին հերթին դիմում են հակառակ սեռի հետ չստացված փոխհարաբերությունների պատճառով, երկրորդը դիմում են մայրերը՝ ծնող-երեխա կապի խաթարման պատճառով և երրորդը՝ ամուսնալուծությունների, որոնք բխում են առաջին պատճառից»։

Այս խորագրի վերջին նյութերը