Լրահոս

06.04.2013 11:26


Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Ապրիլի 3-ին՝ ժամը 17։45-ին, մարմնական վնասվածքներով  հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա մի աղջիկ: Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է Երևանի Սվաճյան փողոցի թիվ 12/7 հասցեում գործող տոնավաճառի մոտ՝ վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Նույն օրը՝ ժամը 18։00-ին, ոստիկանություն է ներկայացել մի տղամարդ և խոստովանել, որ իր վարած «ԳԱԶ-2705»  մակնիշի ավտոմեքենայով աղջկան ինքն է վրաերթի ենթարկել: 
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը