Երևանում տեղի կունենա հայ և թուրք գործարար կանանց ֆորում
Ապրիլի 8-9-ին՝ ժամը 10:00-ին, Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա «Առևտրային և տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ և թուրք գործարար կանանց ֆորում: Միջոցառումը կազմակերպում են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ւ-Դի-Էմ-Սի») ծրագիրը և «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը: Ֆորումի առաջին օրը տեղի կունենա ցուցահանդես, որտեղ հայ և թուրք գործարար կանայք կներկայացնեն իրենց ապրանքները: Նաև զեկույցով հանդես կգան Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Ֆորումի երկրորդ օրը Պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի Հայաստանի հարկային և մաքսային ընթացակարգերը, ինչպես նաև կկազմակերպվեն «բիզնեսը՝ բիզնեսին» ձևաչափով հանդիպումներ և գործնական այցելություններ:
Երևանում տեղի կունենա հայ և թուրք գործարար կանանց ֆորում
Ապրիլի 8-9-ին՝ ժամը 10:00-ին, Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա «Առևտրային և տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ և թուրք գործարար կանանց ֆորում:
Միջոցառումը կազմակերպում են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ւ-Դի-Էմ-Սի») ծրագիրը և «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը:
Ֆորումի առաջին օրը տեղի կունենա ցուցահանդես, որտեղ հայ և թուրք գործարար կանայք կներկայացնեն իրենց ապրանքները: Նաև զեկույցով հանդես կգան Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները:
Ֆորումի երկրորդ օրը Պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի Հայաստանի հարկային և մաքսային ընթացակարգերը, ինչպես նաև կկազմակերպվեն «բիզնեսը՝ բիզնեսին» ձևաչափով հանդիպումներ և գործնական այցելություններ: