ԱԱԾ-ն չի ցանկանում հիմնավորել Վարդան Սեդրակյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու որոշումը
«Չորրորդ ինքնիշխանությունը» փորձել է ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանից նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու մասին մանրամասներ ճշտել և հասկանալ, թե ինչո՞ւ է այս գործի շուրջ ԱԱԾ-ն խորհրդավոր լռություն պահպանում:
«Երբ որ դատավարության պրոցեսը սկսվի, հասարակությունը այդ ամենին կիրազեկվի, և այդ կարծիքին էլ կփարատվի: Ներկա դրությամբ նախաքննությունը ընթանում է, նախաքննության փուլը կավարտվի հասարակությանը տեղյակ կպահվի: Նախաքննության մարմինը որքան նպատակահարմար է գտնում, այնքան տեղեկատվություն է տալիս: Տալիս ենք, էլ ուրիշ ի՞նչ եք ուզում: Առավել ևս էդ հարցով տեղեկատվություն տրվել է»,-ասել է ԱԱԾ պետի տեղակալը: Երբ թերթի թղթակիցը նկատել է, որ տեղեկատվության մեջ ընդամենը նշված է եղել, որ Սեդրակյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է, Արզուման Հարությունյանն ասել է. «Կալանքի երկարացման համար պե՞տք է հիմավարում տանք»:
ԱԱԾ-ն չի ցանկանում հիմնավորել Վարդան Սեդրակյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու որոշումը
«Չորրորդ ինքնիշխանությունը» փորձել է ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանից նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու մասին մանրամասներ ճշտել և հասկանալ, թե ինչո՞ւ է այս գործի շուրջ ԱԱԾ-ն խորհրդավոր լռություն պահպանում:
«Երբ որ դատավարության պրոցեսը սկսվի, հասարակությունը այդ ամենին կիրազեկվի, և այդ կարծիքին էլ կփարատվի: Ներկա դրությամբ նախաքննությունը ընթանում է, նախաքննության փուլը կավարտվի հասարակությանը տեղյակ կպահվի: Նախաքննության մարմինը որքան նպատակահարմար է գտնում, այնքան տեղեկատվություն է տալիս: Տալիս ենք, էլ ուրիշ ի՞նչ եք ուզում: Առավել ևս էդ հարցով տեղեկատվություն տրվել է»,-ասել է ԱԱԾ պետի տեղակալը:
Երբ թերթի թղթակիցը նկատել է, որ տեղեկատվության մեջ ընդամենը նշված է եղել, որ Սեդրակյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է, Արզուման Հարությունյանն ասել է. «Կալանքի երկարացման համար պե՞տք է հիմավարում տանք»: