Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ավարտվել է Կապան քաղաքի բնակչուհի Ա. Ստեփանյանի կողմից վեց անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ստեփանյանը 2005թ. մինչև 2012թ. նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում նպաստել է մարմնավաճառությամբ զբաղվող Ա. Մարտիրոսյանի, Ն. Ղազարյանի, Ք. Գրիգորյանի, Լ. Պապյանի, Լ. Վարդանյանի եւ Ա. Եփրեմյանի պարբերաբար պոռնկությամբ զբաղվելուն` ստանալով գույքային օգուտ` յուրաքանչյուր միջնորդության համար 5000 դրամ միջնորդավճար:
Իսկ Կապան քաղաքի բնակիչներ Կ. Սողոմոնյանը եւ Վ. Սարգսյանը օժանդակել են նրան:
Ա. Ստեփանյանը նախկինում եւս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար դատապարտված է եղել 1 տարի պայմանական ազատազրկման:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ Կ .Սողոմոնյանին եւ Վ. Սարգսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ 2-րդ մասի 5-րդ կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ավարտվել է Կապան քաղաքի բնակչուհի Ա. Ստեփանյանի կողմից վեց անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ստեփանյանը 2005թ. մինչև 2012թ. նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում նպաստել է մարմնավաճառությամբ զբաղվող Ա. Մարտիրոսյանի, Ն. Ղազարյանի, Ք. Գրիգորյանի, Լ. Պապյանի, Լ. Վարդանյանի եւ Ա. Եփրեմյանի պարբերաբար պոռնկությամբ զբաղվելուն` ստանալով գույքային օգուտ` յուրաքանչյուր միջնորդության համար 5000 դրամ միջնորդավճար:
Իսկ Կապան քաղաքի բնակիչներ Կ. Սողոմոնյանը եւ Վ. Սարգսյանը օժանդակել են նրան:
Ա. Ստեփանյանը նախկինում եւս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար դատապարտված է եղել 1 տարի պայմանական ազատազրկման:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ Կ .Սողոմոնյանին եւ Վ. Սարգսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ 2-րդ մասի 5-րդ կետով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: