ՀՀ պաշտպանության նախարարությունը խոստանում է, որ ՊՆ կնիքով ձվերի վաճառքի հետքերով սկսելու են ուսումնասիրություն իրականացնել եւ, եթե այդ գործում հայտնաբերվի կրիմինալ, մեղավորներ, միանշանակ կպատժվեն: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր 168.am-ը տեղեկություն է հրապարակել, որ խմբագրություն են եկել երկու քաղաքացիներ, ովքեր իրենց հետ բերել են պաշտպանության նախարարության կնիքով մակնիշված ձվեր եւ պատմել, որ գնել են Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից: Ձուն եղել է «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ, բայց երբ բացել են տուփը, տեսել են ձվի տուփի մեջ ՊՆ կնիքով ձվեր են:
ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Նախ, ես կուզենայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր այդքան ուշադիր եւ ակտիվ են: Սա լավագույն համագործակցության ձեւն է, որ մենք միշտ կոչ ենք արել. եթե տեսնում եք պաշտպանության նախարարության հետ առնչվող ցանկացած սխալ, օրինախախտում, ապա օրինական կարգով դիմեք:
Ինչ մնում է փաստին, ասեմ, որ ես չեմ կարող ասել ինչպես է հայտնվել ձուն վաճառքի: Հավանաբար, մանրամասն ուսումասիրություն մենք պետք է անենք, եթե այս գործի մեջ եղավ կրիմինալ, եղան մեղավորներ, էդ մեղավորները եղան ՊՆ-ից, միանշանակ կպատժվեն: Իսկ եթե սա եղավ ինչ-ինչ տեխնիկական խնդիր՝ կապված կոնկրետ մատակարարող ընկերության հետ, հուսով եմ, մատակարարող ընկերությունը կտեղեկացնի: Առայժմ ունենք միայն փաստը եւ ոչ թե ուսումնասիրություն, պատճառահետեւանքային կապերից դեռ ոչինչ չունենք: Հասկանանք՝ ինչ է կատարվում, էլի եմ ասում, եթե եղավ մեղավոր, այդ մեղավորը կպատժվի միանշանակ, ՊՆ-ը շահագրգռված է, որ եթե որեւէ մեկը ինչ-որ գողություն է կատարել էդ ձվերի տեսքով, ինքը պիտի պատժվի»:
Ձվերի համար ՊՆ–ն կպատժի, եթե կրիմինալ գտնի