Խիստ նկատողություն է ստացել ՃՈ 13 աշխատակից, հինգը ազատվել են աշխատանքից
Ապրիլի 5-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը հերթական աշխատանքային հանդիպումն ունեցավ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ: Հանդիպումը հաջորդել է ոստիկանության պետի հանձնարարությամբ ճանապարհապարեկային ծառայության կողմից անցկացված հերթական ստուգումներին: ՃՈ աշխատանքն ընդհանուր առմամբ գնահատելով բավարար, Սաշա Աֆյանն անդրադարձավ հայտնաբերված թերություններին և նշեց, որ դեռ կան աշխատակիցներ, որ ծառայական պարտականությունները կատարում են թերի, չեն հետևում քաղաքացիների հետ շփման գրված ու չգրված կանոններին: Ոստիկանության պետի տեղակալի հրամանով խիստ նկատողություն է ստացել ՃՈ 13 աշխատակից, ոստիկանության պետի հրամանով` նրանցից հինգը ազատվել են աշխատանքից ու վերցվել կադրերի ռեզերվ: Այս կարգապահական տույժերն ինքնանպատակ չեն. կան աշխատակիցներ, որ տույժերից հետևություն են արել, ուղղվել:
Ոստիկանության պետի տեղակալը մեկ անգամ էլ հիշեցրեց, որ չի կարելի շեղվել պարեկային երթուղուց` առանց ստորաբաժանման ղեկավարի թույլտվության, չի կարելի սպասել, որ կանգնեցված մեքենայի վարորդը մոտենա, այլ ճանապարհային ոստիկանը պետք է ներկայանա վարորդին, քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինել բարեկիրթ, զսպված ու համբերատար:
Խիստ նկատողություն է ստացել ՃՈ 13 աշխատակից, հինգը ազատվել են աշխատանքից
Ապրիլի 5-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը հերթական աշխատանքային հանդիպումն ունեցավ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ:
Հանդիպումը հաջորդել է ոստիկանության պետի հանձնարարությամբ ճանապարհապարեկային ծառայության կողմից անցկացված հերթական ստուգումներին: ՃՈ աշխատանքն ընդհանուր առմամբ գնահատելով բավարար, Սաշա Աֆյանն անդրադարձավ հայտնաբերված թերություններին և նշեց, որ դեռ կան աշխատակիցներ, որ ծառայական պարտականությունները կատարում են թերի, չեն հետևում քաղաքացիների հետ շփման գրված ու չգրված կանոններին:
Ոստիկանության պետի տեղակալի հրամանով խիստ նկատողություն է ստացել ՃՈ 13 աշխատակից, ոստիկանության պետի հրամանով` նրանցից հինգը ազատվել են աշխատանքից ու վերցվել կադրերի ռեզերվ:
Այս կարգապահական տույժերն ինքնանպատակ չեն. կան աշխատակիցներ, որ տույժերից հետևություն են արել, ուղղվել:
Ոստիկանության պետի տեղակալը մեկ անգամ էլ հիշեցրեց, որ չի կարելի շեղվել պարեկային երթուղուց` առանց ստորաբաժանման ղեկավարի թույլտվության, չի կարելի սպասել, որ կանգնեցված մեքենայի վարորդը մոտենա, այլ ճանապարհային ոստիկանը պետք է ներկայանա վարորդին, քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինել բարեկիրթ, զսպված ու համբերատար:
Սաշա Աֆյանը ՃՈ ղեկավարությանը հանձնարարեց լինել ավելի հետևողական, ծառայությունը կազմակերպեն հնարավորինս արդյունավետ, իրականացնեն պատշաճ հսկողություն աշխատակիցների նկատմամբ: