Լրահոս

06.04.2013 09:16


Սասուն Միքայելյան. «Կովալի պես տականքն էլ կանգնի ու գնահատականներ տա՞»

Սասուն Միքայելյան. «Կովալի պես տականքն էլ կանգնի ու գնահատականներ տա՞»

«Ժողովուրդն» անդրադառնալով Պռոշյանի գյուղապետի սպանությանը՝ գրել է. «ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի սպանությունից ժամեր անց, երբ դեռ տաք էր ազատամարտիկի դին, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հայտարարել էր, թե նա «այսպես ասած, կռված տղա էր», «միջին գյուղապետ էր»: 
Կովալենկոյի հայտարարություններին հակադարձել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը. «Կովալի պես տականքն էլ կանգնի ու դեռ դիակը չսառած՝ նման գնահատականներ տա՞: Ես շատ վիրավորված եմ Կովալի ասածներից, ինքը չկա մարդկային ոչ մի տեսակի մեջ, բայց կռվող տղուն նման գնահատականներ է տալիս: Հրաչ Մուրադյանը Կովալի կամակատարը երբեք չի եղել, ահա ինչու է նա իր մեջի թույնը թափել»: Սակայն ՀՀԿ-ում շարունակում են Կովալի տեսակին «առաջ մղել»»:

Այս խորագրի վերջին նյութերը