Լրահոս

06.04.2013 09:12


Շենքի արտաքին քարերի փլուզում

Շենքի արտաքին քարերի փլուզում

Ապրիլի 5-ի ժամը 22։54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի 3-րդ հարկի արտաքին պատը վնասվել է:

Դեպքի վայր ժամանած համատիրության նախագահը հաղորդել է, որ մասնակի փլուզվել է շենքի 3-րդ հարկի պատը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն, մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետը, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը և տեղակալը, Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը:

Պարզվել է, որ  փլուզվել են չորրորդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքի 3-րդ հարկի կողային հատվածի երեսպատման արտաքին քարերը (մոտ 2մx3մ), 2-4 հարկերի հատվածում առկա է երեսպատման քարերի փլուզման սպառնալիք:  

Հրշեջ-փրկարարները ժապավենով սահմանազատել են վտանգավոր տարածքը և շենքի արտաքին պատից հեռացրել վտանգ ներկայացնող քարերը:

Տվյալ մուտքի բնակիչներին առաջարկվել է գիշերել այլ կացարանում:

Այս խորագրի վերջին նյութերը