Գործակցության համաձայնագիր ՊՈԱԿ-ի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև
“Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ը, գերակա համարելով պատմամշակութային ժառանգության պահպանությանը, հանրահռչակմանն ուղղված ծրագրերը, շարունակում է կրթօջախների հետ գործակցության զարգացումը: Հանրակրթական դպրոցների հետ բազում ընդհանուր ծրագրեր արդեն կյանքի են կոչվել: Դրան նպաստել է նաեւ անցյալ տարի ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության ու մշակույթի նախարարների միջեւ ստորագրված եռակողմ համաձայնագրի կենսագործումը:
Հերթական գործակցության հիմքը դրվեց այսօր: “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի եւ “Երեւանի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր” ՊՈԱԿ-ի ղեկավարության միջեւ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Նպատակը մշակույթի ու կրթության ոլորտների համագործակցության խթանումն է:
Համագործակցությունն իրենց խոսքում կարեւորեցին նաեւ “Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանն ու կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Ըստ համաձայնագրի` մասնավորապես կրթահամալիրի, հուշարձանների, արգելոցների, արգելոց-թանգարանների տարածքներում համատեղ կիրականացվեն ուսումնական, հայրենագիտական, մշակութային նախագծեր, ինչպես նաեւ հուշարձանների, արգելոցների, արգելոց-թանգարանների տարածքների բարեկարգման, մաքրման աշխատանքներ: Կրթահամալիրը կարող է նաեւ իր ուսումնահետազոտական, գործնական, հայրենագիտական, բնապահպանական հանրահռչակմանն ուղղված աշխատանքները, նախագծերը կյանքի կոչել ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր “Մեծամոր”, “Զվարթնոց”, “Գառնի” եւ այլ արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների հետ համատեղ:
ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կրթահամալիրում նաեւ փոքրիկ շրջայց կազմակերպվեց, որի ընթացքում հանգամանալից ներկայացվեցին կրթօջախը, ծրագրերը:
“Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրենի` հասարակայնության հետ կապերի գծով օգնական

Մարինե Ավանեսյան