Լրահոս

05.04.2013 17:51


Հայ ազգային կոնգրես խմբակցությունը չի մասնակցի ԱԺ հատուկ նիստին

Հայ ազգային կոնգրես խմբակցությունը չի մասնակցի ԱԺ հատուկ նիստին

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Սերժ Սարգսյանի՝ պաշտոնի ստանձման Ազգային ժողովի՝ ապրիլի 9-ին կայանալիք հատուկ նիստին: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է այսօր կայացած խմբակցության նիստի ժամանակ:

«Նախկինում էլ կար երդմնակալությանը չմասնակցելու որոշում, սակայն ֆորմալ առումով այն այսօր կայացվեց»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ նիստի ժամանակ քննարկվել են նար աշխատանքային հարցեր, իսկ քաղաքական բնույթի այլ հարցեր չեն քննարկվել:

Այս խորագրի վերջին նյութերը