Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ մարտի 26-ի ժամը 18։00-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1968թ. ծնված Սարգիս Ս.-ն՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին: Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 22 շենքի հետնամասում գտնվող խաղահրապարակում հայտնաբերվել էր կրակված 1 պարկուճ, ինչպես և արյան հետքեր:
Սարգիս Ս.-ի մոտ ախտորոշվել էր «ձախ սրունքի վերին երրորդի հրազենային վնասվածք, աջ ականջի սալջարդ վերք»:
Նույն օրը, ժամը 20.00-ին, բժշկի կողմից տրվել էր տեղեկանք, որ Սարգիս Ս.-ն գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ հաղորդում տալու:
Մարտի 29-ին, ժամը 16.30-ին, Սարգիս Ս.-ն հաղորդում է տվել, որ մարտի 26-ին մի հիմնարկության արտադրամասի մոտակայքում, արտադրամասի նախկին աշխատող Աննա Պ.-ի ամուսին ոմն Նորիկի հետ վիճաբանության ժամանակ, վերջինս կրակել է իր ձախ ոտքին և պատճառել վնասվածք:
Պարզվել է, որ Նորիկը 1971թ. ծնված Նորիկ Մ.-ն է:
Ապրիլի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Նորիկ Մ.-ն և ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, և խոստովանել կատարածը:
Ներկայացվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալվել է