Լ. Զուրաբյան. «ՀՀԿ-ականների ողորմելի փորձը` ներկայացնել իրենց իշխանությունը մարդկային դեմքով, տապալվելու է»
iLur.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը
-Երեւանի ավագանու ընտրություններն արդեն մեկնարկել են: Նախընտրական վիճակն արտաքուստ է հանգիստ թվում, թե՞ կաներքին լարվածություն:
- Ոչ մի հանգիստ գոյություն չունի: Ավազակապետությունը մնացել է ավազակապետություն, ժողովրդի համբերության բաժակը լցված է: Բոլորը զզված են այս ռեժիմից, այս կոռուպցիայից, այս թալանից, այս կեղեքումից: Դրա վառ ապացույցն են նախագահական ընտրությունների արդյունքները, եւ նույնը կապացուցեն Երեւանի ավագանու ընտրությունները: Ավելին ասեմ, այս իշխանությունները չստացան նախագահական ընտրություններից հետո սպասված անդորրը: Վստահ եմ' ժողովուրդը կհասկանա ավագանու ընտրությունների ռազմավարական նշանակությունը ռեժիմի դեմ պայքարում, եւ ակտիվորեն կմասնակցի դրան:
-Իսկ կոնսենսուս մինուս կոալիցիա բանաձեւը որքանո՞վ կգործի այս ընտրություններին:
- Ընտրություններին մասնակցող ոչ կոալիցիոն չորս ուժերը' ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ իրենց տեսնում են իշխանությանը հակառակ դաշտում եւ որ պատրաստ են ջանքեր գործադրել ընտրությունների օրինականությունը վերահսկելու եւ ապագայում նաեւ ընդդիմադիր ուժերի կոալիցիա ստեղծելու հարցում: Ես ՀԱԿ-ի անունից կարող եմ ասել, որ դա միանշանակ պահպանվելու է, մնացած ուժերն իրենք պետք է իրենց խոսքի տերը լինեն: Կրկնեմ'ատելությունն այս թալանչի, կոռումպացված ռեժիմի նկատմամբ այնքան մեծ է, որ եթե որեւէ ուժ իր առաջ չի դնում համախմբվելու եւ այս ռեժիմից ազատվելու խնդիր, ինքը հայտնվում է ժողովրդի կողմից ատելության դաշտում:
-Բայց իշխանություններն, ընդհակառակը, հարցումներ են հրապարակում, որոնց համաձայն երեւանցիների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել ՀՀԿ օգտին, որ Տարոն Մարգարյանը սիրված ու ընդունված քաղաքապետ է, եւ նաեւ անձամբ նրա օգտին են պատրաստ մարդիկ քվեարկել:
-Դա իշխանության կարծիքով գտած փրկօղակ է, մի հնարք է, որը փորձում են կիրառել: Իշխանություններն իրենք էլ են հասկանում, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ, ՀՀԿ-ի նկատմամբ, իշխանությունների նկատմամբ ատելությունը շատ մեծ է, եւ փորձում են հիմա առաջ մղել Տարոն Մարգարյանի անունը' ստեղծելով այն հեքիաթը, որ իբր նա սիրված, մաքուր տղա է, լավ քաղաքապետ է: Փորձում են համոզել ժողովրդին, որ եթե անգամ ատում եք Սերժ Սարգսյանին, գնացեք, քվեարկեք Տարոնի օգտին, որովհետեւ նա լավ տղա է: Իրականում, սակայն, սա բացարձակ կեղծիք է, ստախոսություն: Տարոն Մարգարյանը ոչնչով չի տարբերվում Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից, Վլադիմիր Գասպարյանից, Ռուբեն Հայրապետյանից, Սամվել Ալեքսանյանից կամ թալանչի վարչախմբի որեւէ պաշտոնյայից: Նա իրականում այս կոռումպացված թալանչիական շղթայի մի օղակ է եւ թալանի ու կոռուպցիայի ապահովման բնագավառում բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները: Ընդհանրապես, տարանջատել իշխանության որեւէ օղակ, ուղղակի խաբեություն է: Սերժ Սարգսյանի բռնապետությունը գործում է' օգտագործելով իշխանության իր կարեւորագույն լծակները' ԱԺ-ում մեծամասնությունը, հլու հնազանդ դատական իշխանությունը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, կառավարությունը: Եվ այդ բռնապետության արդյունավետ իրականացման ամենակարեւոր բաղադրիչ մասերից է Երեւանի քաղաքապետարանը: Այն ունի հսկայական իշխանական լծակներ եւ բիզնեսի բնագավառում, եւ դպրոցների, եւ հիվանդանոցների, եւ հողահատկացումների ոլորտում: Երեւանի քաղաքապետարանի իշխանությունն առնչվում է ցանկացած երեւանցու կյանքի հետ: Տարոն Մարգարյանը բոլոր կոռուպցիոն սխեմաների մասնակիցն է ու իրականացնողը: Այնպես որ, այս հեքիաթը ժողովուրդը չի կուլ տալու, եւ ՀՀԿ-ականների ողորմելի փորձը' ներկայացնել իրենց իշխանությունը մարդկային դեմքով, տապալվելու է:
- Պայքարն, ըստ էության, մնացել է նույնը. ՀՀ-ում կա դիմադրության օջախ, դիմադրության շարժում, որը ստեղծվեց 2007թ.: Այդ դիմադրության շարժման մեջ հիմա հայտնվում են նոր օղակներ, որոնք առաջ մեզ հետ չէին, մեզ չէին ընդունում: Սա նշանակում է, որ դիմադրության օջախը լայնանում է: Պայքարի բնույթը մնում է նույնը. ռեժիմը ժողովրդի դեմ, կամ ժողովուրդը ռեժիմի դեմ: Եվ այս պայքարում ես վստահ եմ, որ բոլորն էլ տեսնում են' ամենաանկաշկանդ քաղաքական ուժը եղել է, կա ու մնում է Հայ Ազգային Կոնգրեսը: Եվ ես վստահ եմ, որ ժողովրդի զգալի զանգվածը քվեարկելու է ՀԱԿ-ի համար: Ես անգամ կոչ եմ անում' եթե ուզում եք ունենալ ռեժիմի դեմ պայքարող այս անկաշկանդ, սկզբունքային, վճռական, չհանձնվող քաղաքական ուժի դիրքերի ամրապնդում, ուրեմն քվեարկեք ՀԱԿ-ի օգտին: Այսօր ՀԱԿ-ը ներկայանում է նոր կազմով: Ակնհայտ է, որ մեր շարժման տրանսֆորմացիան բերել է նրան, որ շարժման մեջ լուրջ քաղաքական դիրք են ստանում երիտասարդները' մարդիկ, որոնք հինգ տարի շարունակ անվարան պայքար են տարել ռեժիմի դեմ, չեն վախեցել ոստիկանանական մահակներից ու բանտերից, որոնք նաեւ մեծ քաղաքական դպրոց են անցել եւ այսօր ժամանակակից պատկերացումներով պատրաստ են փոխել երկիրը:
-Կասկած չկա, որ ավագանու ընտրություններին եւս իշխանությունները գործի կդնեն ընտրակեղծիքի իրենց մեխանիզմները: Այս ամենի դեմ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել:
- Չորս ընդդիմադիր քաղաքական ուժ իր ռեսուրսները կենտրոնացնելու է ընտրակեղծիքների դեմ պայքարին: Դա նշանակում է, որ մենք 400-ից ավելի ընտրատեղամասերը վերցնելու ենք վերահսկողության տակ: Իհարկե, ընտրակեղծիքներ լինելու են, բայց մեր խնդիրն է' չթողնել, որ ՀՀԿ-ն ընտրակեղծիքներով ապահովի 40 տոկոս քվե, եւ ասեմ, որ դա իրատեսական նպատակ է:
- Բայց ընդդիմությունը մշտապես մատնանշել է նաեւ ընտրակեղծիքի տեսակ, մասնավորապես, կեղծ անձնագրերի խնդիրը, որոնց դեմ պայքարը կարող է տանել իշխանությունը, համապատասխան իշխանական մարմինները:
- Իշխանությունների կողմից թեկուզ անձնագրերի կեղծում ընտրակեղծիքների լիմիտ կա: Կա ինչ-որ չափ, որ իրենք այսօր ստեղծված իրավիճակում, ընդդիմության պայքարի շնորհիվ, ՀԱԿ ներկայացուցիչների' ընտրական հանձնաժողովներում ներգրավվածության շնորհիվ չեն կարող անցնել: Հաշվի առնելով ռեժիմի վարկանիշի աղետալի անկումը իրատեսական ենք համարում, որ անգամ լայնածավալ ընտրակեղծիքների միջոցով ՀՀԿ-ին չի հաջողվի ապահովել ցանկալի արդյունք: Որքան ավելի վստահ, համոզված, վճռական գործենք, այնքան ավելի հավանական է մեր հաղթանակը:

-Այս ընտրություններում պայքարն ինչի՞ միջեւ է ընթանալու' անձերի՞, գաղափարների՞, թիմերի՞, թե՞ կուսակցությունների:

Արման Գալոյան