Լրահոս

05.04.2013 14:20


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ականազերծված հատվածով հատել են շփման գիծը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ականազերծված հատվածով հատել են շփման գիծը

ԵԱՀԿ առաքելությունը ապրիլի 5-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Աղդամ-Բարդա ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Յան Քելին (ԱՄՆ), ովքեր  նախօրեին տեղի ունեցած դիտարկման ժամանակ ադրբեջանական կոմից անցել էին ԼՂՀ տարածք, հատել են շփման գիծը ականազերծված հատվածով՝ անցնելով Արցախի տարածքից հակառակ կողմը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը