Լրահոս

05.04.2013 20:37


ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի մասին ֆիլմ կնկարահանվի

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի մասին ֆիլմ կնկարահանվի

«HBO Films» պրոդյուսերական ընկերությունը ԽՍՀՄ–ի առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մասին ֆիլմ կնկարահանի՝ նրա աչքերով պատմելով ԽՍՀՄ–ի փլուզման մասին։ Ֆիլմի նկարահանումները նախաձեռնել են հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն և Թոմ Հենքսը։ Իսկ ֆիլմի խորհրդատուներն անձամբ Գորբաչովն ու երկար տարիների նրա անձնական թարգմանիչ Պավել Պալաժչենկոն են։

Հիշեցնենք, որ 2011թ. Բեռլինում Գորբաչովը Դի Կապրիոյին «Cinema for Peace» մրցանակն էր հանձնել՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ծավալած գործունեության համար։

Այս խորագրի վերջին նյութերը