Լրահոս

05.04.2013 19:05


Թրաֆիքինգի լուսաբանման մրցույթ

Թրաֆիքինգի լուսաբանման մրցույթ

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:
Մրցույթի պայմանները.
Մրցույթին կարող են ներկայացվել 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 փետրվարի 28-ը հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում.
• Տպագիր և առցանց լրատվամիջոցներ:
• Հեռուստատեսություն և ռադիո:
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.
Առաջին տեղ - 300.000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ - 200.000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ - 100.000 ՀՀ դրամ:
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից  և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով:
Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին  համապատասխան նյութ չլինի:
Անհրաժեշտ է ներկայացնել.
1. Հրապարակված նյութը.
- Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:
- Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն:
- Հեռուստատեսային արտադրանքը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված
հեռուստաընկերության լոգոյով և հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով`
նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:
- Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:
Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2013 թվականի ապրիլի 20-ը ներառյալ:
Մրցույթի արդյունքները կներկայացվեն Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը:
Նյութերը կարող են ներկայացվել  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչև 15:00 "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Արշակունյաց 2, “Տիգրան Մեծ” հրատարակչության շենք, 416 սենյակ կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Այս խորագրի վերջին նյութերը