Լրահոս

05.04.2013 11:15


Զոհրաբ Զոհրաբյանը գիտակցության չի եկել

Զոհրաբ Զոհրաբյանը գիտակցության չի եկել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ կեսգիշերին մոտ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը՝ գանգուղեղային տրավմայով: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանն Aravot.am-ին ասել է, որ նախկին պատգամավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և գիտակցության չի եկել: Բժշկի խոսքերով, մեքենայի վարորդի վիճակը կայուն է. «Նա միշտ էլ գիտակցություն է ունեցել»: Հիվանդանոցից այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում: Հիշեցնենք նաև, որ երեկ՝ 23:40-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մեքենային և փախել դեպքի վայրից։

Այս խորագրի վերջին նյութերը