Լրահոս

05.04.2013 11:16


ՀՀԿ մամուլի խոսնակը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է գնալ դրախտ

ՀՀԿ մամուլի խոսնակը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է գնալ դրախտ

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը։ Նիստում քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր:

Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ ՀՀ կառավարությունը հրաժարական կտա Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի սպառնալիքին, որ իր հետ միասին Սերժ Սարգսյանին դժոխք կտանի, ՀՀԿ մամուլի խոսնակն արձագանքել է.

–Կարծում եմ՝ մեր բոլոր քաղաքական գործիչները պետք է ձգտեն գնալ դրախտ, ոչ թե դժոխք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը