Լրահոս

05.04.2013 07:54


Տեղի է ունեցել Արցախի ՊԲ ՌԽ հերթական նիստը

Տեղի է ունեցել Արցախի ՊԲ ՌԽ հերթական նիստը

Երեկ ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման և առաջնային գծի ամրաշինական կառույցների ընթացիկ վիճակի ու դրանց կատարելագործման ուղղությամբ իրականացվող գործընթացների քննարկմանը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն անդրադարձել է հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող հրադադարի խախտման դեպքերի պատճառահետևանքային կապերին և ըստ այդմ շեշտել օրվա միջոցառման կարևորությունը:

      Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի զեկույցը: Բանակի շտաբի պետը համակողմանի վերլուծության է ենթարկել մարտական հերթապահության կազմակերպման, դիրքապահ անձնակազմի պատրաստվածության, պաշտպանական բնագծերի կահավորվածության հետ կապված հարցերի շրջանակը, առանձնացրել ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները և վերջում ներկայացրել մի շարք կոնկրետ առաջարկություններ:

Նիստի ընթացքում հարակից ելույթներ են ունեցել նաև բանակի ինժեներական ծառայության պետն ու մի շարք զորամասերի հրամանատարներ և ուղղության պատասխանատուներ:

 Ռազմական խորհրդի նիստը եզրափակել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը: Կարևորելով թեմայի շուրջ ծավալված քննարկումների անհրաժեշտությունը՝ բանակի հրամանատարը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունը հրավիրել է արծարծված խնդիրների վրա և մատնանշել առաջիկա անելիքների հիմնական ուղղությունները:

ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը