Քաղաքական

05.04.2013 10:33


ՉԻ. «Մեծ է հավանականությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ «բարեւարշավը» տեղի կունենա Աղի հանքում»

ՉԻ. «Մեծ է հավանականությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ «բարեւարշավը» տեղի կունենա Աղի հանքում»

Երեկ Վանաձորում Րաֆֆի Հովհաննիսյանը հեռակա կարգով դիմել է Սերժ Սարգսյանին ու ասել. «Ես մեղավոր եմ, սուրբը դուք եղեք, բայց եթե դրեցիք ձեռքը մեր Սահմանադրության, Սուրբ Գրքի վրա` ինձ հետ մեկտեղ գնալու եք դժոխք»:
«Փաստորեն, Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ տեղ գնալը Րաֆֆի Հովհաննիսյանի համար սևեռուն գաղափար է դարձել: Քանի կար` առաջարկում էր միասին գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, հիմա առաջարկում է միասին գնալ դժոխք... Մի խոսքով` ճիշտ և ճիշտ հանրահայտ «Ուր գնաս հետդ կգամ» երգի պես»,–գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»–ը։ 
«Ի դեպ, ավելի ուշ` արդեն Սպիտակ քաղաքում, Րաֆֆին զարգացրել է իր այս գաղափարը և ավելի հեռուն գնացել` հայտարարելով. «Րաֆֆի´, Սե´րժ, եկեք կորչենք»: Որոշ տեղեկությունների համաձայն` ներկաները բուռն հավանություն են տվել այս առաջարկին: Եվ դա միանգամայն հասկանալի է. առաջին անգամ քաղաքական գործիչն ինքն իրեն կորչելու կոչ է անում: 
Ինչևէ: Եթե այսպես շարունակվի` մեծ է հավանականությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ «բարեւարշավը» տեղի կունենա Երեւանի Ավան համայնքում, իսկ ավելի կոնկրետ` Աղի հանքում: Եվ, ի դեպ, այնտեղ էլ կավարտվի,–գրում է թերթը։ 

Այս խորագրի վերջին նյութերը