Աշխարհ

05.04.2013 10:26


Գյուլը բողոքել է Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացից

Գյուլը բողոքել է Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացից

Վիլնյուսում անցկացվող թուրք-լիտվական բիզնես-ֆորումի բացմանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ իր երկրի Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացը դժվար է անցնում։ «Չնայած նրան, որ Թուրքիան ունի ուժեղ տնտեսություն, իսկ մեր ձգտումն անդամակցել ԵՄ–ը խրախուսվում է կառույցի մի շարք հզոր երկրների, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի կողմից, բանակցային գործընթացը բավականին դանդաղ է»,–հայտարարել է Գյուլը։ Նա նաև ընդգծել է, թե Եվրամիությունը պարզեցված վիազային ռեժիմի անցնելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել մի շարք երկրների հետ, որոնք չեն էլ սկսել ԵՄ–ին անդամակցելու բանակցությունները։ Մինչդեռ, Թուրքիայի հետ ԵՄ–ը չի շտապում նման համաձայնագիր ստորագրել։ 

Այս խորագրի վերջին նյութերը