Լրահոս

05.04.2013 09:23


Կալանավորվել է «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը

Կալանավորվել է «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը

Կալանավորվել են «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը և Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը։

«Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետին և մաքսանենգության հանցակից Աշոտ Գասպարյանին մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի ադամանդներ և Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան:

 ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով սույն թվականի ապրիլի 4-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին և Երևան քաղաքի բնակիչ  Աշոտ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի՝ 136.491.137 դրամարժեքով ադամանդներ և 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել «Զվարթնոց»օդանավակայան:

Այնուհետև Արսեն Փափազյանն իր ենթակա՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կարեն Գալստյանին հանձնարարել է օդանավակայանի ուղևորների սպասարկման բարձրակարգ սրահում Աշոտ Գասպարյանից ստանալ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ադամանդները, առանց մաքսային հսկողության և հայտարարագրման տեղափոխել մաքսային հսկողության գոտուց դուրս և թաքցնե լավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի, 09 ՕԼ 080 պ/հ ավտոմեքենայում, ինչը նա կատարել է, և այն նույն պահին հայտնաբերվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Այսօր Արսեն Փափազյանի և Աշոտ Գասպարյանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը