Հայ Ազգային Կոնգրեսը իր վրդովմունքն է հայտնում Հրաչ Մուրադյանի սպանության առթիվ
Ապրիլի 2-ին ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը։
Բարձր մակարդակում իշխանության համար պայքարում բռնության, այդ թվում մարդասպանության գործադրումը որպես խնդիր լուծելու միջոց, բնականաբար, պիտի պրոյետվեր նաեւ ստորին օղակներում։ Դրա բարձրակետը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճիրն էր, որին հաջորդած շրջանում, ահա, արդեն որերորդ դեպքն է, երբ ահաբեկչության զոհ են դառնում պետական պաշտոնյաներ, այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման մարմնների ղեկավարներ։ Անկախ այն բանից, թե փաստացի ինչ բնույթի են նման սպանությունների անմիջական դրդապատճառները, միեւնույն է՝ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն, քանզի հետեւանք են ներկա կոռուպցիոն համակարգի եւ ավազակապետական համակարգի ստեղծած մթնոլորտի։
Հայ Ազգային Կոնգրեսը իր վրդովմունքն է հայտնում կատարված ահաբեկչության առթիվ, ցավակցում Հրաչ Մուրադյանի հարազատներին ու բարեկամներին։