ՀԽ-ում քննարկվել են «Արմավիա» ընկերության ներկա իրավիճակին առնչվող հարցեր
Այսօր Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում քննարկման նախապատրաստական նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում կրկին բարձրացվել են «Արմավիա» ընկերության ներկա իրավիճակին, Հայաստանի քաղավիացիայի խնդիրներին և հետագա ճակատագրին առնչվող հարցեր:
Քննարկվել են «Արմավիայի» սնանկացման պատճառներն ու հետևանքները, հնչել են Հայաստանի քաղավիացիայի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկներ:
Ենթաhանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանն անդրադարձել է քաղավիացիայի ոլորտի օրենսդրությանը՝ մատնանշելով օրենքում առկա բացերը:
Նա անհրաժեշտ է համարել Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի ընդունումը, երկրի քաղավիացիան փրկելու ազգային ծրագրի մշակումն, ինչպես նաև այդ ծրագրի իրականցման վրա հասարակական վերահսկողության սահմանումը:
Ադբաշյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այսօր ազգային ավիափոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակի համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում: Այդ փաստը նույնպես նա համարել է օրենսդրության թերի լինելու հետևանք: Ենթահանձնաժողովի անդամները հստակեցրել են այն հարցերն ու առաջարկները, որոնք պետք է ներկայացվեն ապրիլի 11-ին կայանալիք քննարկման ընթացքում:
ՀԽ-ում քննարկվել են «Արմավիա» ընկերության ներկա իրավիճակին առնչվող հարցեր
Այսօր Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում քննարկման նախապատրաստական նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում կրկին բարձրացվել են «Արմավիա» ընկերության ներկա իրավիճակին, Հայաստանի քաղավիացիայի խնդիրներին և հետագա ճակատագրին առնչվող հարցեր:
Քննարկվել են «Արմավիայի» սնանկացման պատճառներն ու հետևանքները, հնչել են Հայաստանի քաղավիացիայի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկներ:
Ենթաhանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանն անդրադարձել է քաղավիացիայի ոլորտի օրենսդրությանը՝ մատնանշելով օրենքում առկա բացերը:
Նա անհրաժեշտ է համարել Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի ընդունումը, երկրի քաղավիացիան փրկելու ազգային ծրագրի մշակումն, ինչպես նաև այդ ծրագրի իրականցման վրա հասարակական վերահսկողության սահմանումը:
Ադբաշյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այսօր ազգային ավիափոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակի համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում: Այդ փաստը նույնպես նա համարել է օրենսդրության թերի լինելու հետևանք:
Ենթահանձնաժողովի անդամները հստակեցրել են այն հարցերն ու առաջարկները, որոնք պետք է ներկայացվեն ապրիլի 11-ին կայանալիք քննարկման ընթացքում: