Բակո Սահակյանն ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 4-ին, ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հեսսենի եւ Արցախի միջեւ հարաբերությունների հաստատման եւ զարգացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգրված է Գերմանիայի եւ նրա առանձին միավորումների հետ փոխգործակցությամբ` այն արժեւորելով քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական տեսանկյուններից: Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներենի ուսուցմանն աջակցելու Հեսսենի երկրամասի պատրաստակամությունը` որպես համագործակցության խոստումնալից սկիզբ:
Բակո Սահակյանն ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 4-ին, ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հեսսենի եւ Արցախի միջեւ հարաբերությունների հաստատման եւ զարգացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգրված է Գերմանիայի եւ նրա առանձին միավորումների հետ փոխգործակցությամբ` այն արժեւորելով քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական տեսանկյուններից: Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներենի ուսուցմանն աջակցելու Հեսսենի երկրամասի պատրաստակամությունը` որպես համագործակցության խոստումնալից սկիզբ: