Սեբաստիա փողոցի ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքները սկսվել են դեռ 2012թ.: Սակայն գարնանից, հաշվի առնելով, որ առաջիկայում քաղաքապետարանը նախատեսում է փողոցը լիովին ասֆալտապատել, նշված աշխատանքների իրականացումը “Երևան Ջուր” ՓԲԸ կողմից արագացվել է: Արվում է հնարավորինս նոր ասֆալտե ծածկույթի տակ մնացող բաշխիչ ցանցի վերանորոգումն առաջիկա տարիներին բացառելու համար:
Այս ծրագրի շրջանակներում, ինչպես հայտնեց “Արևմուտք” շահագործման տնօրինության “Շահումյան” տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանը՝ իրենց մասնագետները վերակառուցում են դիտահորերը, դրանց մեջ տեղադրված հին փականները փոխարինում են նորերով, վթարված ջրագծերն անջատում են համակարգից, վերանայում են թաղամասի ջրամատակարարման սխեման: Հատկապես կարևոր նշանակություն ունի Լենինգրադյան փողոցից մինչև Մալաթիայի խաչմերուկ ձգվող 500 մմ տրամագծով հին, մասամբ վթարված ջրատարի շահագործման դադարեցումը, որն իրականացվում է փուլ առ փուլ: Դրանից սնուցվող սպառողների անհատական ջրագծերը վերամիացվում են հարակից 300մմ տրամագծով ջրագծին, որի հզորությունը, շնորհիվ բաշխիչ ցանցում ջրամատակարարման կարգավորման ու կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների, ներկայումս լիովին բավարար է թաղամասի կարիքները հոգալու համար: Ավելին, եթե նախկինում ջրատարից սպառողները ջուր էին ստանում ժամային գրաֆիկով, ապա այժմ նրանց ջրամատակարարումն իրականացվում շուրջօրյա ռեժիմով:
Ապրիլի 4-ին ժամը 10.00-ից հայտարարվել էր ջրանջատում, որի ընթացքում ՛՛Դ.Վարուժան՛՛ դպրոցի հարևանությամբ վերակառուցվումն էր ևս մեկ դիտահոր, ապամոնտաժվում էր շարքից դուրս եկած խոշոր փականը, իսկ հակահրդեհային հիդրանտը 500մմ տրամագծով ջրատարից վերատեղադրվում էր 300մմ-անոց ջրագծի վրա: Ըստ Արսեն Սիմոնյանի՝ Շահումյանի 16-րդ փողոցի սկզբնամասից մինչև Սեբաստիա փողոց, Սեբաստիա փողոցի 7-21 առանձնատների և 20, 23, 23ա, 25, 25/1, 27 շենքերի, Տիչինա փող. 34 շենքի, Տիչինայի 1 փակուղու, ՙԴ.Վարուժան՚ դպրոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը նախատեսվում է վերսկսել նույն օրը՝ ապրիլի 4-ին մինչև 22.00-ն:
Վերակառուցվում է Սեբաստիա փողոցի բաշխիչ ցանցը

Երևան Ջուր ՓԲԸ Հաղորդակցության բաժին