Լրահոս

04.04.2013 13:49


Սիրիահայերին մեկ տարի ժամկետով ՀՀ ազգային վարորդական վկայականներ կտվեն

Սիրիահայերին մեկ տարի ժամկետով ՀՀ ազգային վարորդական վկայականներ կտվեն

Այսօր կառավարության նիստում նշվել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունից վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն եկած հայ քաղաքացիներին այդ պետությունում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968 թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով վարորդական վկայականին ներկայացվող պահանջներին և չեն փոխանակվում։ Ընդունվել է որոշում, որ նշված վարորդական վկայականները փոխանակվեն առանց որակավորման քննություն հանձնելու, սիրիահայերին մեկ տարի ժամկետով տալ ՀՀ ազգային վարորդական վկայականներ, պայմանով, որ այդ ընթացքում որակավորման քննությունները հանձնվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը