Լրահոս

04.04.2013 18:45


Ռիսկի վրա հիմնված ստուգման ոլորտն ընդլայնվում է

ՀՀ կառավարությունը հաստատել է`

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգման ստուգաթերթերը,
- «Հանուն պատվաստման և իմունիզացման» միջազգային դաշինքի աջակցությամբ իրականացվող առողջապահության համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը,
- օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների և կառույցների սառեցման կարգը, որը համապատասխանեցվել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքին,
- ՀՀ ազգային վիճծառայության «Մարդահամար 2011» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը, որի առիթով վարչապետը շեշտել է գյուղատնտեսության ոլորտում համատարած` հողերի, գյուղատնտեսական կենդանիների, շինությունների, աշխատատեղերի հաշվառում անցկացնելու կարևորությունը։ Այդ գործի համար անհրաժեշտ 4.5 մլն ԱՄՆ դոլարը պետք է հավաքվի համաֆինանսավորմամբ, նաև դոնորների օգնությամբ։ Հաշվառումը, որի արդյունքում երկիրը կունենա վարչական ռեգիստր, պետք է իրականացվի երեք տարվա ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը