Լրահոս

04.04.2013 12:59


Ամերիկացիների 13%–ի կարծիքով՝ Բարաք Օբաման Նեռն է

Ամերիկացիների 13%–ի կարծիքով՝ Բարաք Օբաման Նեռն է

Ամերիկացիների մոլորությունները պարզելու նպատակով մարտի 27-30-ը «Public Policy Polling» ընկերությունը Միացյալ Նահանգներում սոցոլոգիական հարցում է անցկացրել։ Ըստ դրանց արդյունքների՝ ԱՄՆ  բնակչության  1/3-ը կարծում է, որ համաշխարհային կարգուկանոնին սպառնում է դավադիրների մի խումբ, 13%–ը համարում է, որ նախագահ Բարաք Օբաման Նեռն է, 9%–ի կարծիքով՝ ջրի պաշարների անհետացման մեղավորը պետքարտուղարությունն է։

Դավադրության տեսության ամենատարածված տարբերակը համաշխարհային տաքացումն է՝ հարցվածների 40%–ը կարծում է, որ այն արհեստականորեն է ստեղծվում: Երկրորդ տեղում այլմոլորակայիններն են` 29%: Երրորդ տեղում այն համոզմունքն է, թե մարդկանց գաղտնի մի խումբ փորձում է տնօրինել աշխարհը` 28%: 

Այս խորագրի վերջին նյութերը