Լրահոս

04.04.2013 12:42


Մեկնարկում է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

Մեկնարկում է  հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/    համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»:  Հավաստագրման քննություններին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության  ընտրության կարգով» նախատեսված վերապատրաստման  դասընթացները:
Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
•դիմում նախարարի անունով / Ձև-2/.
•վկայական` վերապատրաստման դասընթացներին մասնակցելու  վերաբերյալ.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի բնօրինակը և պատճենը կամ քաղվածքը.
•անձնագրի պատճենը,
•3x4 չափսի մեկ   լուսանկար։
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը    ներկայացնել 2013թ. ապրիլի 10-29-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:

http://www.edu.am/index.php?topMenu=4&menu1=-1&menu2=4&id=5962&lang=arm

Այս խորագրի վերջին նյութերը