Լրահոս

01.07.2009 12:35


ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Հայռուսգազարդ» ՓԲԸ 2009-2011 թվականների ներդրումային ծրագրերին

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր համաձայնություն է տվել «Հայռուսգազարդ» ՓԲԸ 2009-2011 թվականների ներդրումային ծրագրերին։ Ըստ այդմ՝ ընկերությունն իրականացնելու է 61 մլրդ. 615 մլն. դրամի ներդրում, որից 27 մլրդ. 125 մլն. դրամը՝ 2009 թվականին։ Ընկերության այս ծրագիրն ուղղված է լինելու գազափոխադրման և գազաբաշխման համակարգերին, ինչպես նաև Աբովյանի գազապահեստարանների ընդլայնման միջոցով համակարգի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Ինչպես տեղեկացրել է «Հայռուսգազարդի» փոխնախագահ Ա. Հովսեփյանը, եվրոպական շատ երկրներ գազապահեստարաններում կուտակում են պահանջարկի գրեթե 50 %-ը։ Հայաստանում, տեխնիկական խնդիրների պատճառով, կունենանք ընդամենը 250 մլն. խ/մ պահեստարան, որը պահանջարկի 10%-է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը