Մեդվեդևի խորհրդական. «Ինձ համար վիրավորական էր, որ Հայաստանի բարձրագույն շքանշանը շնորհվել է Վրաստանի ղեկավարին»
Ժամանակակից զարգացման ինստիտուտի նախագահ, ՌԴ նախագահի խորհրդական Իգոր Յուրգենսը "Российские вести" պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին։ «Կովկասը բավականին բարդ տարածաշրջան է։ Կովկասի յուրաքանչյուր պետությունում մենք ունենք մեր շահերը։ Բնականաբար, ունենք նաև մեր ազդեցության լծակները»,-ասել է Յուրգենսը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը աչքերը չի փակում ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ Մերձդնեստրի հիմնահարցերի վրա։ Անդրադառնալով Վրաստանի նախագահի Հայաստան կատարած այցին՝ ՌԴ նախագահի խորհրդականը ասել է. «Ինձ համար վիրավորական էր, որ Հայաստանի բարձրագույն շքանշանը շնորհվել է Վրաստանի ղեկավարին։ Որպես պատճառ ես դիտարկում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հաջողված բանակցությունները ինչպես էներգետիկ ոլորտում, այդպես էլ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»։

Ըստ REGNUM-ի։