Վոկալ երաժշտության համերգ` նվիրված Ս. Ռախմանինովի 140-ամյակին
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ վոկալ երաժշտության համերգ` նվիրված Ս. Ռախմանինովի 140-ամյակին:
Համերգից առաջ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս` Սոնա Զառաֆյանը մի քանի խոսքով հանդիսատեսին ներկայացրեց Ս. Ռախմանինովի կյանքն ու ստեղծագործությունը, նրա արվեստի ոճային առանձնահատկությունները:
Ս. Ռախմանինովի ստեղծագործություններով հանդես եկավ օպերային երգչուհի, սոպրանո` Արևիկ Գրիգորյանը` Արփինե Խլղաթյանի դաշնամուրային նվագակցությամբ:
Արևիկ Գրիգորյանը 2007թ.-ից երգում է «Գոհար» երգչախմբում, Գյումրիի Սբ. Աստվածածին եկեղեցու մեներգչուհին է, դասավանդում է տեղի Խ. Ավետիսյանի անվան թիվ 72 երաժշտական դպրոցում: 2012թ.` «Անուշ» օպերայի 100-ամյակին, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հանդես է եկել Անուշի դերերգով:
Համերգի կազմակերպիչն ու Արևիկ Գրիգորյանի պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը ընդամենը մի քանի ամիս է, ինչ ստանձնել է երգչուհու արվեստը ներկայացնելու գործը, սակայն այսօր արդեն ակտիվորեն զբաղվում է Արևիկի կայքէջի, առաջին ձայնասկավառակի հրատարակության և համերգային ծրագրերով: Արևիկի հաջորդ` Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգը նախատեսվում է ապրիլի 23-ին` «Նարեկացի» արվեստի միությունում, իսկ հուլիսին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում Արևիկ Գրիգորյանը կունենա մեծ մենահամերգ` սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:

«Նարեկացի» արվեստի միություն