Լրահոս

03.04.2013 17:32


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կջրազրկվի

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 4-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցի սկզբնամասից մինչև Սեբաստիա փողոց, Սեբաստիա փողոցի 7-21 առանձնատների և 20, 23, 23ա, 25, 25/1, 27 շենքերի, Տիչինա փող. 34 շենքի, Տիչինայի 1 փակուղու, ՙԴ.Վարուժան՚ դպրոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իսկ ապրիլի 5-ին նույն պատճառով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ժամը 10.00-16.00 կդադարեցվի ՙCoca-Cola՚ և ՙՇամպայն գինիների՚ գործարանների, Ուռուցքաբանության կենտրոնի, Սարկավագի, Ֆանարջյան, Ծարավաղբյուր, Քանաքեռի 1-17 փողոցների, Թբիլիսյան խճուղու 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի և հարակից տարածքների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը