Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին։
Վ. Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու մեջ, նա կալանքի մեջ է գտնվում մարտի 5-ից: Գործը քննվում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում: «Փաստիֆո» գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Վ. Սեդրակյանն ընտրել է լռելու մարտավարությունը և հրաժարվում է ցուցմունքներ տալ։
Վարդան Սեդրակյանը հրաժարվում է ցուցմունքներ տալ