Լրահոս

03.04.2013 16:58


ՊԿՊ–ների տեղաբաշխման աճուրդ

ՊԿՊ–ների տեղաբաշխման աճուրդ

Ապրիլի 3-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39011141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 559 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 459 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 934 231 551 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2833 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:

Այս խորագրի վերջին նյութերը