Լրահոս

03.04.2013 20:15


Մադոննայի եղբայրն անօթևան է

Մադոննայի եղբայրն անօթևան է

Աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի 55–ամյա ավագ եղբայր Էնթոնի Չիկոնեն, պարզվում է, անօթևան է:  Էնթոնին ապրում է կամրջի տակ, իսկ կերակուրը նրան բերում է հայրը: Էնթոնին խոստովանում է, որ կնախընտրեր աշխատել, սակայն հանգամանքների բերումով ստիպված է թափառել:  Նրա կարծիքով՝ Մադոննայի համար միևնույն է` ո՞ղջ է ինքը, թե՞ մեռած:

Հարկ է նշել սակայն, որ Էնթոնին որոշ ժամանակ աշխատել է Չիկոնե ընտանիքի խահողի այգիներում և հարբեցողության պատճառով անգործ է մնացել: «Ես երբեք քրոջիցս ոչինչ չեմ խնդրել: Նա ինձ ոչինչ պարտք չէ: Նա իր փողերն է վաստակում մեծ աշխատանք կատարելով: Իսկ ես նույնիսկ ուտելու բան չունեմ: Եթե նրան դուր է գալիս նման ապրելակերպը, ապա դա իր գործն է »,-ասել է Էնթոնին:  

Այս խորագրի վերջին նյութերը