Լրահոս

01.07.2009 10:59


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է գումարել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է գումարել

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է գումարում, որի օրակարգում 36 հարց է ընդգրկված։ Հանձնաժողովը մասնավորապես քննարկելու է «ՀայՌուգազարդ» ՓԲԸ-ի 2009-2011թթ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նկատմամբ տույժ կիրառելու, «Ա.Լ.Մ.-Հոլդինգ» ՍՊԸ-ին և «Հայրենիք-թիվի» ՍՊԸ-ին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին հարցերը։

Մասնավորապես՝ «ՀայՌուգազարդ»-ի ներդրումային ծրագրի ծավալը 61 615.0 մլն դրամ է՝ առանց ԱԱՀ-ի, որից 2009թ. 27 129.0 մլն դրամ է ներդրվել մի շարք ուղղություններով։

Ըստ ՀԾԿՀ-ի որոշման նախագծի՝ «ԱրմենՏել» ընկերությանն էլ նախատեսվում է ենթարկել 2 000 000 դրամ գումարի չափով տույժի և 2 000 000 դրամի լրացուցիչ տույժի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը